2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում հայտնաբերվել և ոչնչացվել են 477039 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

2021 թ. մարտի 22-ից մինչև մարտի 26-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերվել է 75 հատ, որից ոչնչացվել է 16 հատ խոշոր տրամաչափի զինամթերք՝ հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, գրում է Արցախպրեսը։

Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում և Մարտակերտ քաղաքում: Արդյունքում Մարտունու շրջանի տարածքում հայտնաբերվել 3045 հատ, որից ոչնչացվել է 24 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, իսկ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված է և ամբողջությամբ ոչնչացված է 526 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

Այս պահին աշխատանքները շարունակվում են Այգեստանի, Խնածախի, Մարտակերտի շրջանի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի, նաև Ասկերանի շրջանի Վերին և Ներքին Սզնեքի տարածքներում։

Կատարված աշխատանքների արդյունքում, 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել են 477039 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

2020 թ. նոյեմբերի 22-ից «Հումանիտար ականազերծման կենտրոնը» ականազերծման աշխատանքները իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ականազերծման կենտրոնի հետ, իսկ 2020 թ. դեկտեմբերի 7-ից՝ նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորական խմբի հետ համատեղ: