Ինչու է ձախողվել 4 մլն դոլարի ներդրումը և ինչու են Հրանտ Բագրատյանին դատի տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Տավուշի մարզում անասնապահության և այլ ոլորտներում մի քանի ներդրումային խոշոր ծրագրեր չեղարկվել են շրջանառվող կեղծ տեղեկությունների պատճառով, թե մարզի մի քանի գյուղական տարածքներ, իբր, անցնում են Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ շեշտելով, որ այժմ փորձում են բանակցությունների միջոցով ներդրողներին հակառակն ապացուցել:

Մարզպետի խոսքով՝ այս խոսակցությունների պատճառով նաև թռչնաբուծական համալիրի կառուցումն է ձախողվել: Չոբանյանն ասաց, որ այս կեղծ տեղեկությունների հետ կապված դատական հայց են ներկայացրել: Նման տեղեկություն էր տարածել նաև Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք՝ Հրանտ Բագրատյանն այս տարվա մարտի 7-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի արոտավայրեր են եկել ադրբեջանցի զինվորականներ և պահանջել հայ գյուղացիներից՝ հեռանալ այդ տարածքներից, այդտեղ անասնապահությամբ չզբաղվել: Մարզպետն ասաց՝ հայց են ներկայացրել դատարան, որ նմանատիպ տեղեկություն տարածողները պատասխանատվություն կրեն:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համամիտ չէ պնդմանը, որ իր գրառման պատճառով է ներդրումային ծրագիր ձախողվել: Ասում է՝ Արցախի շրջաներն էլ են թշնամուն անցել, հիմա եթե Արցախից մեզ մնացած հատվածում ներդրումներ չլինեն, ի՞նքն է մեղավոր լինելու:

Այնուհանդերձ, Հրանտ Բագրատյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ իր գրառումից 20 օր անց նշված Ազատամուտ համայնքի կամ այլ գյուղերի հարակից տարածքներ թշնամուն չեն անցել:

2021 թվականին Տավուշում ներդրումներ են լինելու գյուղատնտեսության, արդյունաբերության և տուրիզմի ոլորտներում: Մարզպետը վստահեցնում է՝ այս տարի ներդրումները 32 տոկոսով գերազանցում են նախորդ տարի փաստացի իրականացված ծրագրերին: Այս տարի Տավուշում կանխատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում, որից մասնավոր ներդրումները կազմելու են 7 միլիարդ դրամ: Ուշագրավ է, սակայն, որ Հայկ Չոբանյանը չի բացահայտում այն ընկերության անունը, որը պատրաստվում էր մարզում 4 միլիոն դոլարի ներդրում անել:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ հնարավո՞ր է, արդյոք, որ կեղծ տեղեկությունների տարածումը ներդրումային ծրագրերի համար լուրջ խոչընդոտ հանդիսանա:

Փորձագետն ասում է՝ ներդրումների խնդիրը միայն հետպատերազմյա իրավիճակի կամ կորոնավիրուսի համավարակի հետ կապելը ճիշտ չէ, քանի որ դրանց ազդեցությունը թեև կա, բայց շատ քիչ է: Փորձագետը նշում է առանցքային խնդիրները, որոնց պատճառով Հայաստանում ներդրումներ չեն արվում՝ իրավական անորոշություններ, պետական կառավարման անարդյունավետություն, տնտեսության վերաբերյալ ուսումնասիրությունների անորոշ խնդիրներ և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան