ՆԱՏՕ-ի առջև ծառացած մարտահրավերները․ Միջատլանտյան հարաբերություններում նոր կանոններ են հաստատվում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Միջատլանտյան հարաբերություններում հաստատվում են նոր կանոններ: Չորս տարի առաջ էր, որ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն «հնացած» անվանեց, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Երկրի նոր վարչակազմում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դաշնակից երկրներին տեղեկացնում է, որ Ամերիկան ձգտում է վերականգնել վստահությունը:

«Դուք ունեք մեր անսասան ուխտը եւ Ամերիկան ամբողջովին նվիրված է ՆԱՏՕ-ին»,- ասել է Բլինքենը:

Դաշինքի առջեւ ծառացած ռազմական սպառնալիքների մասին խոսելիս` Բլինքենն անդրադարձել է Չինաստանին, ասելով, որ այդ երկրի նկրտումներն աճում են տարեց տարի, երբ Պեկինն այս բնագավառում զարկ է տալիս ժամանակակից տեխնոլոգիաներին: «Նույնը տեսանելի է Ռուսաստանի պարագայում, ինչը մեծ մարտահրավեր է մեր դաշինքի համար»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը ողջունել է ԱՄՆ-ի հայտարարությունը, իր հերթին եւս` նախազգուշացրել Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնացող վտանգների մասին:

«Տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում նորանոր միջուկային զենքերի տեղակայումների ընթացքը: Այդ պատճառով կարեւոր ենք համարում նոր պայմանագրի կնքումը, որը կստորագրեր նաեւ Չինաստանը»,- ասել է նա:

Վերլուծաբան Սիմոնա Սոարը նույնպես վտանգ է համարում Չինասատանի զինված ուժերի հզորացման փաստը: «Խոսքն այժմ ոչ թե դեպի հնդկական ու խաղաղօվկիանոսյան երկրներ ՆԱՏՕ-ի ընդարձակման, այլ դեպի Եվրոպա Չինաստանի տարածման մասին է: Մեծ իրազեկություն է հարկավոր օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, որոնք կարող են թիրախավորել պոտենցիալ ռազմավարական տեխնոլոգիաները կամ կարևոր ենթակառուցվածքները Չինաստանում»-ասում է նա:

Խոսելով ՆԱՏՕ-ի ծախսերի մասին՝ Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Եվրոպայի իր դաշնակիցները կկատարեն ծախսումների համար նախատեսված հատկացումները:

Սակայն չի կարելի ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքում առկա է ներդաշնակությունը: Գաղտնիք չէ ներսում գործող լարվածությունը: Այս առումով Բլինքենը հորդորում է Թուրքիային դադարեցնել ռուսական S-400 մակնիշի հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը: Թուրքիան, ի պատասխան, հայտարարում է, որ գործարքն ավարտված է:

Բլինքենը Բրյուսելում անդրադարձել է նաեւ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարին, որը ռուսական գազը նախատեսում է տեղափոխել դեպի Գերմանիա: Եվ չնայած Չինաստանի դեմ առկա լարվածությանը, Եվրոպական միությունն ավարտին է հասցնում Պեկինի հետ առեւտրային գործարքը: Բլինքենը կոչ է անում այդ երկրներին տեխնոլոգիական բնագավառներում համագործակցության շրջանակներում ցուցաբերել զգուշավորություն:

Ինչ վերաբերում է միջատլանտյան նոր հարաբերութուններին` ընդհանուր առմամբ, փորձագետներն ասում են, որ այդ մասին կարելի է խոսել քիչ ավելի ուշ, քանի որ այս դաշինքի առջեւ կանգնած են սպառնալիքներ մի քանի անկյուններից: