Ինչ է նշանակում՝ ապրել մի երկրում, որն աշխարհի համար գոյություն չունի․ VICE-ի անդրադարձը Արցախի մասին

Լուրեր

20.02.2026 | 18:32
Լեզվակռիվ 143 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենին հեռանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:24
ԵՄ-ում չեն կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ
20.02.2026 | 18:23
Աջափնյակի կրակոցների գործով  1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի
20.02.2026 | 18:21
«Նոայի» նորեկը Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներից է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:16
Մտածում եմ` արժի՞ էրեխուս բերեմ ստեղ, անվստահության մթնոլորտ է. 143 մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:10
Ասաց` տնօրենի աթոռից կհրաժարվի մի դեպքում, երբ մեղադրանք առաջադրվի. 143 մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:09
Փաստաբանը՝ Արշակ սրբազանի ինտիմ տեսանյութի մասին // Քրեական հետապնդում՝ Աջափնյակի միջադեպով․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 18:06
Անի Սամսոնյանին հետամտելու գործով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
20.02.2026 | 18:01
Դո՛ւրս եկեք կաբինետից. մանկապարտեզի տնօրենի ամուսինը` ծնողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:52
NBA-ի աստղային բասկետբոլիստը չի խաղա այս մրցաշրջանում
20.02.2026 | 17:40
Հրահանգ, դատական ակտ կայացնելով պայմանավորված որևէ զանգ չեմ ստացել. դատավոր Սարգիս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:30
Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը չհերքեց, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ընկերն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:21
Սարոյանին հոգևոր ծառայության վերականգնած Էդգար Հովհաննիսյանը մաքուր է իր խղճի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:15
Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:07
Ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները
Բոլորը

VICE պարբերականը հոդված է հրապարակել չճանաչված պետությունների մասին, որում անդրադարձ կա նաև Արցախին։ Հրապարակման մեջ ասվում է, որ Եվրոպայում 6․5 մլն մարդ է բնակվում երկրներում, որոնք աշխարհի մնացյալ մասի համար գոյություն չունեն։ Երկրներ, որոնք ծնվել են Խորհրդային Միության անկման արդյունքում, մնացել են չճանաչված ազգերի միջազգային ընտանիքի կողմից։

ԽՍՀՄ-ի ու Հարավսլավիայի փլուզումից հետո 21 նոր պետություններ ստեղծվեցին։ Բայց կան նաև տասնյակից ավելի ազգային ու էթնիկ խմբեր, որոնց ինքնիշխանության պահանջները չիրականացան։ Շատերն ուղիներ գտան խաղաղ ճանապարհով ապրելու Արևելյան Եվրոպայի նոր սահմաններում, մյուսները արյունալի պատերազմներ մղեցին՝ «զավթիչ» բանակներից իրենց հայրենիքն ազատելու համար։

Հոդվածագիրը նշում է, որ Արևելյան Եվրոպայի վեց խնդրահարույց շրջաններից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ պատմություն և յուրաքանչյուրում կան բազմաթիվ ձայներ, որոնք փորձում են նորմալ կյանքով ապրել՝ չնայած այն քաոսին, որում ծնվել են։ Այդպիսին է նաև Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, որին անդրադառնում է հեղինակը։

«Կովկասի լեռնաշղթայում՝ Եվրասիայի խաչմերուկում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավելի քան 30 տարի հակամարտություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Թուրքական Ադրբեջանի սահմաններից այն կողմ՝ Ղարաբաղը բնակեցված ու վերահսկվում է հայերի կողմից, աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը, որի նորագույն պատմությունը բնութագրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական օսմանյան կառավարության կողմից իրականացված ցեղասպանությամբ»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ երկարատև ու ոչ դյուրին հրադադարից հետո Ղարաբաղի կամ Արցախի կարգավիճակի շուրջ ռազմական գործողությունները սկսվեցին 2020 թվականի վերջին, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց։

«Իմ ընտանիքը դարձավ փախստական անցյալ տարի, երբ ստիպված եղանք լքել Շուշիի մեր տունն ու ունեցվածքը։ Նախկինում մենք փախստականներ էինք Բաքվից, երբ այնտեղ 1988-ին հակահայ բռնությունների պատճառով կորցրեցինք մեր տունը»,-լրատվամիջոցին պատմել է Սարո Սարյանը։ Սարոն Շուշիի Երկրագիտական թանգարանն է ղեկավարել քաղաքից փախչելուց առաջ։

«Հոգեբանորեն դա նման է նրան, որ միշտ վիրահատության ես ենթարկվում ու սովորում ցավին։ Դու այլևս չես վախենում։ Դա մազոխիստական է»,- ասել է նա։

Սարոն նաև պատմել է, որ որդին պատերազմում կորցրել է ոտքը և հիմա բուժվում է Շվեյցարիայում։

«Պատերազմից առաջ մենք զգում էին մեր վրա կախված դամոկլյան սուրը։ Մեր երեխաներին դաստիարակում էինք մեր ադրբեջանցի հարևանների նկատմամբ ոչ ատելությամբ։ Կառուցեցինք քաղաքներ, որոնք արտացոլում են հայկական մշակույթը՝ թանգարաններ, եկեղեցիներ, բանակ։ Միջազգային ճանաչումը  անվտանգության ավելի ուժեղ երաշխիք կլիներ։ Ինչո՞ւ դա տեղի չունեցավ»,- եզրափակել է մեր պարբերականի զրուցակիցը։

Էմմա Չոբանյան