Սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի. Դատական օրենսգիրքն ընդունվեց

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 10-ը։

Մինչ քվեարկությունը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցության պատգամավորները արտահայտել են իրենց դիրքորոշումը, և, ըստ նրանց, օրենքի նախագծում կան դրական փոփոխություններ, ուստի խմբակցությունը կքվեարկի ազատ։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց՝ իրենց խմբակցությունը դեմ է լինելու օրինագծին: «Այս օրինագծով ապահովված չէ դատավորների ներքին անկախությունը։ Դատավորը իր արդարադատության ֆունկցիայի համար պատասխանատու չէ, և դատական ակտը կարող է ստուգման առարկա դառնալ բացառությամբ` վերաքննության կարգով։ Եթե տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում և Եվրոպական դատարանը դա արձանագրել է, ապա, ինչպե՞ս արդարադատության նախարարը հայտարարեց, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր դատավորները՝ Առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան։ Այդ դեպքում, պատասխանատվության պետք է ենթարկվի արդարադատության նախարարը, որովհետև կազմակերպել է այդ դատական ակտերի պաշտպանությունը Եվրոպական դատարանում, ինչպես նաև Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը»,- նշեց պատգամավորը:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտնեց, որ տասնյակից ավելի առաջարկներ է ներկայացրել, սակայն բոլորը մերժվել են:

«Սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի, առանց ընդդիմության հետ քննարկումների և ապագայում լուրջ խնդիրներ են առաջացնելու»,- եզրափակեց Մարուքյանը:

Շողիկ Գալստյան