Վաշինգտոնից հայտնել են՝ ԱՄՆ մինչ մայիսի 1-ն իր Զինված ուժերը դժվար թե դուրս բերի Աֆղանստանից

Լուրեր

20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
Բոլորը

Միացյալ Նահանգները դժվար թե մինչ մայիսի 1-ն իր ուժերը դուրս բերի Աֆղանստանից, ինչպես պահանջվում է համաձայնագրում, որը կնքվել է «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Սմիթը։

Կոնգրեսականի խոսքով՝ նա քննարկել է Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության հարցը ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանի  ինչպես նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։

Reuters- ի տեղեկությունների համաձայն՝ նա նաև նշել է, որ վարչակազմի «թիվ մեկ գործը» Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած ուժերի ներկայությունը որոշ ժամանակով երկարացնելու ուղղությամբ թալիբների հետ քննարկումն է:

 

Տաթև Ֆռանգյան