Տեղի է ունեցել դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կայացել է Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները:

Հանձնաժողովը հաստատել է, որ.

  • COVID-19-ի լայնորեն տարածման պարագայում պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը,
  • պատվաստանյութը կապված չէ արյան թրոմբոէմբոլիաների առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ,
  • չկա ապացույց պատվաստանյութի որոշակի խմբաքանակի կամ արտադրական որոշակի խնդիրների վերաբերյալ,
  • այնուամենայնիվ, պատվաստանյութը կարող է կապված լինել շատ հազվադեպ հանդիպող թրոմբոցիտոպենիաների հետ, թրոմբոցիտների ցածր մակարդակ՝ արյունահոսությամբ կամ առանց արյունահոսության, հազվադեպ` ներառելով ուղեղի անոթներում թրոմբի առաջացումը:

Միացյալ Թագավորությունում և եվրոպական երկրներում մարտի 16-ի դրությամբ` պատվաստվել է ավելի քան 20 մլն անձ, որոնցից միայն դիտվել է տարածուն ներանոթային մակարդելիության համախտանիշի 7 դեպք և ուղեղի անոթներում թրոմբի առաջացման 18 դեպք: Այս դեպքերի և պատվաստանյութի միջև պատճառահետևանքային կապն ապացուցված չէ, բայց անհրաժեշտ է  շարունակել հետագա ուսումնասիրությունները:

Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովն իր հետազոտություններին ներգրավել է նաև արյան հիվանդությունների մասնագետների և սերտորեն համագործակցել  է առողջապահական այլ մարմինների հետ, ներառյալ` Մեծ Բրիտանիայի առողջապահական կանոնակարգող կազմակերպությունների հետ:

Ընդհանուր առմամբ, պատվաստումից հետո արձանագրված թրոմբոէմբոլիաների քանակը շատ ավելի ցածր է, քան ակնկալվում էր բնակչության ընդհանուր պոպուլյացիայում: Դա հնարավորություն է տալիս Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովին հաստատելու, որ  թրոմբոէմբոլիաների առաջացման ռիսկի աճ չկա: