Երեխաները լսել են, որ Փաշինյանն իրենց գյուղում է, վազել են դիմավորելու. Ռոմանոս Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

«Ես բացառում եմ՝ որևէ երեխայի դպրոցից կհավաքեն և կբերեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այն էլ մամուլի ազատության պարագայում ես բացառում եմ նման բան, երեխաները լսել էին՝ երկրի առաջնորդն է գալու և վազել էին այնտեղ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին Արագածոտնի մարզ։

Նախարարը խոսելով սպասվող արտահերթ ընտրություններին և նշեց՝ դեռ հստակ որոշումներ չունեն, բայց համամասնական ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։ «Դաշինքով ենք գնալու, թե կուսակցությամբ նույնիսկ դեռ այդ որոշումները չունենք, բայց մեծ հաշվով թիմը քաղաքական առաջնորդին է տեսնում ցուցակը գլխավորողի դերում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր համամասնական ցուցակը ներկայացնելու է ընտրողների դատին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- տեղեկացրեց նա։

Շրջակա միջավայրի նախարարը նաև նշեց, որ ժողովուրդը չի միացել ընդդիմության բողոքի ցույցերին, իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ պարզ կդառնա՝ ում է աջակցում ժողովուրդը։ «Ժողովուրդը ընդդիմության կոչերին ականջալուր չի եղել, և ընդդիմությունը, երկար ժամանակ փակ պահելով գլխավոր պողոտաներից մեկը, վերջնարդյունքում ինքն իր հաշվարկներով հետ հավաքեց իր վրանները և կենտրոնացավ Դեմիրճյան պողոտայում։ Ընտրություններին ժողովուրդն իր քվեով պատասխան կտա՝ ում կողմնակիցն է, և դա կլինի սպառիչ պատասխան բոլորի համար»,- նշեց Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը նաև ընդգծեց, որ վստահ է իրենց քաղաքական թիմի հաղթանակի հարցում և այդ ինքնավստահությունը գալիս է հանրության ամենալայն շրջանակների հետ շփումներից, այդ հանրության կողմից եկող ազդակներից:

Մանրամասները՝ տեսանյութում: