Թուրքիայի հարցում ԱՄՆ քաղաքականությունը փոխվել է․ Ցեղասպանության ճանաչման նախանշաններ կան․Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո բավական փոխվում է: Ասուլիսում այս տեսակետը հայտնեց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը:

«Միայն մեկ փաստ. Թուրքիայի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որ հեռախոսազրույց տեղի ունենա Բայդենի ու Էրդողանի միջև, Վաշինգտոնից արձագանք չկա: Սա բավական խոսուն փաստ է:

Բացի դրանից, եթե այդ հարցը մի քիչ էլ ավելի գլոբալ տեսակետից դիտարկենք, ապա տեղի է ունենում ամերիկյան ռազմավարարության փոփոխություն համաշխարհային մասշտաբով, ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնը տեղափոխվում է դեպի Խաղաղ Օվկիանոս՝ կապված Չինաստանի դերակատարության հետ, և Մերձավոր Արևելքը սկսում է կորցնել այն առաջնային նշանակությունը, որ ամերիկյան ռազմավարությունը տվել է տասնյակ տարիներ: Սա նշանակում է, որ Թուրքիայի դերը, նշանակությունն ամերիկյան գլոբալ քաղաքականության մեջ արդեն այն չէ, ինչ որ մի քանի տարի առաջ:

Վերջերս մոտ 4 տասնյակից ավելի ամերիկացի կոնգրեսականներ՝ և Հանրապետականներ, և Դեմոկրատներ, դիմել էին ԱՄՆ նախագահին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան քաղաքական կյանքի ներկա պայմաններում, երբ երկու կուսակցությունների միջև  հարաբերությունները  բավական սուր են, խոսուն փաստ է, որ կարողացել են երկու կուսակցությունների ներկայացուցիչներ համատեղ նամակով հանդես գալ:

Մյուս կողմից՝ Բայդենը հայտարարում է, որ իր արտաքին քաղաքականության մեջ ուժեղանում է  մարդու իրավունքների պաշտպանության գիծը: Եվ որոշ վերլուծաբաններ գտնում են, որ այս նոր մոտեցումը նպաստում է  Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ Հայոց ցեղասպանությունը դիտարկվում է այդ տեսակետից:

Ամենավերջին փաստը. բացառիորեն երեկ ինֆորմացիա եղավ, որ Սպիտակ տան մերձավոր շրջանակներից մեկ-երկու աղբյուր հաղորդել են կոնֆիդենցիալ՝ Բայդենը պատրաստվում է  ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ի ուղերձը կլինի դրա արտահայտումներից մեկը: Այսինքն՝ նախանշաններ կան»,- նշեց Սաֆրաստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: