Փոփոխություն մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ. ԿԳՄՍՆ

Լուրեր

16.04.2026 | 23:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16.04.2026 | 23:16
ՌԴ-ում ինտերնետն այժմ վերահսկվում է ԱԴԾ-ի երկրորդ ծառայության կողմից, որի աշխատակիցները փորձել են թունավորել Նավալնիին․ The Bell
16.04.2026 | 22:58
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի
16.04.2026 | 22:48
Թուրքիայում ուսուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել դպրոցներում զինված հարձակումներից հետո
16.04.2026 | 22:34
Դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. Սիմոնյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Գործող որոշման մեջ նշված չէ, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում են որոշակի պահումներով: Հաշվի առնելով այս իրողությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է որոշման մեջ կատարել լրացում:

Ըստ այդմ՝ նախարարությունը մշակել և e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերոհիշյալ որոշման հավելվածի 3-րդ մասի 3-րդ կետը լրացնել 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «3.1. Նշանակված անվանական թոշակի չափը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները»: Հաստատման դեպքում որոշումը տարածվելու է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Անվանական թոշակի տրամադրումը բարձր արդյունքների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին խրախուսելու և նոր նվաճումների խթան է: Նախագծի ընդունմամբ կլուծվի որոշմամբ նախատեսված թոշակի չափն անփոփոխ թողնելու հարցը. այդպիսով՝ հատկացվող գումարը չի նվազի:

Հաշվի առնելով, որ թոշակ ստացողների անվանական ցանկը հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ թոշակի հաշվարկային թիվը ևս կհաստատվի նշված հրամանով:

Հավելենք, որ հանրային քննարկումը նախատեսված է մինչև ապրիլի 9-ը: Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները: