ԵՄ-ն Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի․ Euronews

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության անդամ 27 պետությունների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են նոր պատժամիջոցների սահմանումը 11 ֆիզիկական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից և Չինաստանից: Այս մասին հայտնում է Euronews-ը։

Ընդհանուր առմամբ, ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները համաձայնել են պատժամիջոցներ կիրառել 11 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց նկատմամբ։ Նրանք, ենթադրաբար, պատասխանատու են Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Լիբիայում, Ռուսաստանում, Հարավային Սուդանում և Էրիթրեայում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:

Euronews-ի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները վերաբերում են Չինաստանի չորս պաշտոնյայի և մեկ իրավաբանական անձի։ Նրանք, ենթադրաբար, խախտել են ույղուր փոքրամասնության իրավունքները։

Նշվում է, որ միջազգային հանրությունն ամիսներ շարունակ կասկածում էր, որ Չինաստանի Սինգջյան ինքնավար շրջանում գտնվող համակենտրոնացման ճամբարներում տեղի են ունենում լուրջ չարաշահումներ, ինչպիսիք են զանգվածային կամայական կալանքը, խոշտանգումները և հարկադիր քաղաքական ինդոկտրինացիան:

ԵՄ-ում նաև մտադիր են պատժամիջոց կիրառել Մյանմայի 11 պաշտոնյայի նկատմամբ ՝ ռազմական հեղաշրջման և դրան հաջորդող ռեպրեսիաների պատճառով: Նշվում է, որ պատժամիջոցներն անհատական են, նպատակային և ներառում են մուտքի արտոնագրերի արգելք և ԵՄ-ում ակտիվների սառեցում։

Նելլի Մելքոնյան