Գործեր ունենք՝ 15-20 տարի է տևում․ ուզում ենք փաստաբանություն, որը գործը ձգձգո՞ւմ է․ Վ․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 14:10
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձավ դատական իրավունքի չարաշահումներից նախագծով սահմանված դատաիրավական նոր սանկցիաներին:

«Ապացույցներ ներկայացնելու կամ բացարկի հիմքերի դեպքում գուցե դրվեր ուղղակի դատավարական կոնկրետ փուլով սահմանափակում կամ միջնորդության պարագայում ուղղակի արհեստական հիմքերը դրվեին՝ որպես սահմանափակման հիմք, այլապես կստացվի, որ այս իրավունքների սահմանափակումները կարող են դատավարության կողմերին զրկել դատավարական իրենց որոշ իրավունքներ հիմնավորված իրականացնելու հնարավորությունից»,- նշեց Տիգրանյանը:

Նախագծի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց՝ խոսքը պարբերաբար միևնույն իրավունքը միևնույն նիստին չարաշահելու մասին է: «Օրինակ՝ կա ինքնաբացարկի 3 հիմք: Ներկայացնում է ինքնաբացարկի 1 հիմք, դատարանը մերժում է, ներկայացնում է 2-ը, նորից մերժում է, հետո՝ 3-ը: Հիմա հարց եմ տալիս՝ այդ հիմքերը հայտնի չէ՞ին կողմին, երբ ներկայացնում էր առաջին միջնորդությունը: Հայտնի էին: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի վերջո, մենք ի՞նչ ենք ուզում՝ փաստաբանությո՞ւն, թե՞ արդարադատություն: Բայց մենք ուզո՞ւմ ենք փաստաբանություն, որն առաջնորդվում է նրանով, որ ինչքան հնարավոր է՝ գործերը ձգձգեն: Մենք գործեր ունենք՝ 15-20 տարի են տևում»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: