Արայիկ Հարությունյանը ստորագրել է քաղաքացիների վարկային պարտավորությունների համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։

Պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների։
Համաձայն ծրագրի՝ պետական աջակցությունից կօգտվեն ֆիզիկական անձինք (կամ նրանց ամուսինները), որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և փաստացի բնակվում էին կամ ում աշխատանքի վայրը գտնվում էր Արցախի Հանրապետությունում (բացի զորահավաքային զորակոչով չներկայացած ԱՀ պահեստազորայիններից կամ նրանց ամուսիններից, համատեղությամբ բնակվող ծնողներից կամ զավակներից) և որոնք աջակցության ստացման ողջ ժամանակահատվածում փաստացի բնակվում են ԱՀ-ում՝ որոշ բացառություններով։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև ԱՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք (բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների­), որոնք շարունակում են իրենց գործունեությունը և որոնց միակ մասնակիցը (բաժնետերը) կամ կանոնադրական կապիտալի ավելի քան գումարային 60 տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցները բավարարում են ֆիզիկական անձանց համար սահմանված պահանջները։
Բացի աջակցության ընդհանուր միջոցառումներից, շահառուների որոշ խմբերի համար ծրագրով սահմանվում են այլ արտոնություններ, պայմաններ, ինչպես նաև լրացուցիչ աջակցություն, որն առաջնահերթության կարգով կուղղվի նրանց հիփոթեքային, գյուղատնտեսական, սպառողական և բիզնես վարկերի մարմանը։
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ժամկետանց վարկեր ունեցող անձինք ևս կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրից՝ շահառու ճանաչվելու և պարտատերերի կողմից նրանց վարկերի վերաֆինանսավորման կամ վերակառուցման դեպքում և վարկի տարեկան մայր գումարի չափը 1․8 մլն ՀՀ դրամը չգերազանցելու պայմանով։
Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո վճարված գումարներին, ապա դրանք կվերադարձվեն քաղաքացիներին՝ նրանց կողմից նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
Այս փուլում քաղաքացիների կողմից դիմումներ կամ այցեր կոնկրետ մարմիններ անհրաժեշտ չեն, և լիազոր մարմինները համապատասխան բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցնելու են բոլոր տվյալները՝ արտոնությունների ընթացքավորման նպատակով: Եթե քաղաքացին կարծում է, որ ինքը պատկանում է տվյալ ծրագրի շահառուների խմբերից որևէ մեկին, սակայն մեկամսյա ժամանակահատվածում իր հետ ոչ ոք չի կապվել այդ հարցով, ապա մեկ ամսից հետո կարող է դիմել պարտատեր կազմակերպություն: