Տիգրան Ավինյանն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են  ենթակառուցվածքների ու մարդկային կարողությունների զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարտի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես գնահատում է ԱԶԲ-ի հետ ընթացող համագործակցությունը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար ոչ միայն առողջապահության, այլև կրթության ոլորտում: Նա նկատել է, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության կարևոր գործընկերներից է շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող ակտիվ պորտֆելով ոչ միայն հանրային ոլորտում, այլ նաև մասնավորում:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ընդունած տնտեսական արձագանքման ծրագիրը և վերջինիս սահմանած առաջնահերթությունները՝ վերականգնել տնտեսական ակտիվությունը, ապահովել տնտեսական միջավայրի կայունությունը և զարգացնել միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգը:

Փոխվարչապետն արտահայտել է ՀՀ կառավարության ակնկալիքը՝ տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում խորացնել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծել է ԱԶԲ-ի ցուցաբերած տեխնիկական աջակցությունը Կադաստրի թվայնացման, ազգային աշխարհատարածական տվյալների ստանդարտացման գործում:

Փոխվարչապետը մատնանշել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ենթակառուցվածքների, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգիայի, քաղաքային միջավայրերի ու մարդկային կարողությունների զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Քննարկման ընթացքում շոշափվել են նաև հաղորդակցությունների, տրանսպորտային հանգույցների ոլորտներում համագործակցության ընդլայնման տարբերակները: