«Ազնավուր» հիմնադրամի հավաքագրած հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայաստանում է

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր «Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած
բնակչության համար:

Օգնության այս նոր խմբաքանակը ևս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ճգնաժամային աջակցության կենտրոնի» աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետև ցամաքային ճանապարհով փոխադրվել Երևան: Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Օգնության այս խմբաքանակը ներառում է բժշկական պարագաներ, մասնավորապես՝ ֆունկցիոնալ բժշկական
մահճակալներ, ինչպես նաև հագուստ և հիգիենայի պարագաներ:

Ընդհանուր առմամբ, իր հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս շուրջ համախմբված գործընկեր
կազմակերպությունների միջոցով Ֆրանիսայում և Շվեյցարիայում գտնվող 19 ընդունման կետերում հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն: Այս աննախադեպ մոբիլիզացիան հնարավոր է դարձել ավելի քան 50 կազմակերպությունների և 100 նվիրատուների միասնության, համերաշխության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Հավաքագրված բեռի առաջին խմբաքանակը՝ 70 տոննա, Հայաստան էր ուղարկվել նոյեմբերից հունվարի ամիսներին՝ հատուկ չվերթներով:

«Ազնավուր» հիմնադրամը համակարգում է բեռի նախնական պահեստավորումը և հետագա բաշխումը Հայաստանում: Նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսներին ուղարկված օգնության մի մասն ուղղակիորեն փոխանցվել է Հայաստանում բեռի վերջնական հասցեատեր կազմակերպություններին, մյուս մասն «Ազնավուր» հիմնադրամի կողմից բաժանվել է տուժած բնակչությանը: Մինչև օրս (2021 թ. մարտի 18) Հայաստանի և Արցախի տարբեր մարզերում ապաստանած արցախցի ընտանիքների հետ աշխատող ավելի քան 20 տեղական կազմակերպությունների և մասնավոր նախաձեռնությունների միջոցով Հիմնադրամը 15.663 փախստականի ապահովել է առաջին անհրաժեշտության իրերով (հագուստ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ):