Ռուսական դիվերսիա է ՀՀ-ի դեմ․ իշխանությունը վախենում է անկախություն բառից, մի՛ ստորացեք․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, լրացավ Ռուսաստանի և Թուրքիայի ստորագրած Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը, որով Հայաստանի տարածքներն ապօրինաբար խլվեցին։ 44-օրյա պատերազմի վերջը ևս դրեցին ՌԴ-ն և Թուրքիան՝ համաձայնության գալով 7 տարածքների հանձնման շուրջ, փաստացի ճանաչեցին Հադրութի զավթումը և հայկական մնաց միայն Արցախի փոքրիկ հատվածը։ ՀՀ-ն պե՞տք է վերատեսության ենթարկի արտաքին քաղաքականությունը։ Ձեզ կհակադարձեն՝ անկախության փոքրիկ շարժումների դեպքում ՌԴ-ն Արցախը կտա Ադրբեջանին, Թուրքիան կհարձակվի, դա՞ եք ուզում։

-Այսօր Արաքսն անցե՞լ են թուրքերը, շատ հարմար էր՝ թող անցեին, չե՛ն կարող անցնել, որովհետև Ռուսաստանը չի, որ ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ 90-ական թվականների սկզբին, երբ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր էր, նա մեր դաշնակիցն էր։ Դաշնակիցն էր ո՛չ թե նրա համար, որ Անդրանիկ Միհրանյանը կամ մյուսներն այդպես են ասում, չէ՛ մեր շահերը համընկնում էին։ Այդ ժամանակ մենք դաշնակիցներ էինք։ Հիմա նույնպես՝ մեր շահերը համընկնում էին քաղաքակիրթ աշխարհի շահերի հետ։ 1990 թվականին, երբ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ ԽՍՀՄ-ից՝ բռնապետությունից, հայտարարեց, որ ինքը ժողովրդավարական երկիր է, ազատությունների երկիր է, շատ խառը ժամանակներ էին։ Հայաստանում գոյություն ուներ սովետական 7-րդ, Ադրբեջանում՝ 4-րդ բանակը, նրանք կային ու ՀՀ-ի քաղաքացիները անկախ հռչակեցին Հայաստանը։ Բա ինչի՞ չվախեցան, բա ինչո՞ւ թուրքերը սահմանը չանցան։

Խառը ժամանակներ էին՝ մի քանի հազար զինվոր էր ռուսական բանակից այստեղ մնացել, մենք էլ որսորդական հրացաններ ունեինք, զենք չունեինք՝ եղաններն ու գերանդիներն էին մեր զենքը, բա ինչո՞ւ թուրքերը չանցան սահմանը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին գիտե՞ք ինչի օգտին է քվեարկել ՀՀ-ի քաղաքացին․ գրված էր՝ ուզո՞ւմ եք դուրս գալ ռուսական իմպերիայի կազմից և ստեղծել ժողովրդավարական, անկախ պետություն։ Մեր քաղաքացիների 99 տոկոսն ասաց՝ այո՛, կորչի Ռուսաստանը՝ СССР-ի տեսքով։ Մենք այդպիսի քվեարկություն ենք ունեցել։ 10․042 հոգի ասաց՝ «կեցցե՛ իմպերիան, կեցցե՛ ճորտությունը»։ Հիմա էլ ունենք այդ 10 հազար հոգին Հայաստանում։ Այսինքն՝ բա ինչո՞ւ չվախեցանք, բա ինչո՞ւ թուրքական բանակը չմտավ, Պակիստանն ու Ինդոնեզիան զորք չուղարկեցին, մենք զորք չունեինք, նույնիսկ՝ ոստիկանական։

-Այդ դեպքում՝ ինչո՞ւ են բերվում պատճառաբանություններ, թե ՀՀ-ի ինքնիշխան լինելը արտաքին վտանգի առաջ կկանգնեցնի պետականությունը։

-Ես ուզում եմ ասել՝ եթե հիմա էլ Հայաստանը կամք դրսևորի, իշխանությունը չնվաստանա, արժանապատվություն ունենա, մեզ կհարգեն։ Մենք դաշնակից ենք, այնպես չէ, որ Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Դա, ասում եմ, ռուսական իմպերիայի քարոզչությունն է, դիվերսիա է Հայաստանի դեմ, գաղափարական դիվերսիա է, որ դուք ո՞վ եք։ Մենք շատ կարևոր ենք՝ աշխարհի համար ամենակարևոր երկիրն ենք այս տարածաշրջանում։ Բա համեմատո՞ւմ եք Հայաստանն Ադրբեջանի ու Իրանի հետ մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Մեր նկարագրով, պատմությունով, մշակույթով, մեր հանդուրժողականությամբ, մեր ընտանիքում եղած հարաբերություններով՝ սա հատուկ քաղաքակրթական օջախ է, ճիշտ այնպես, ինչպես Դանուբից այն կողմ։

Նրանք դա ճանաչում են և ասում են՝ դա մերն է։ Մենք ունենք դաշնակիցներ։ Մեր դաշնակիցը պետք է լինի մեր իշխանությունը, որը պետք է ծառայի մեր, մեր հայրենիքի և ժողովրդի շահերին։ Իշխանությունը՝ նախորդը, դավաճանեց մեզ․ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաշվի չառան մեր կամքը, Հայաստանը նորից տարան-մտցրեցին ռուսական իմպերիայի լծի տակ, իսկ այս մեկն ասաց՝ դա մենք պետք է կխորացնենք։ Մենք հեղափոխության առաջին օրվանից ասում էինք՝ շո՛ւռ տուր, հեղափոխությո՛ւն արա նաև այդտեղ։ Հայաստանը վտանգված է, Հայաստանի ժողովուրդը վտանգված է, մենք պետք է ունենա՛նք մեր իշխանությունը՝ ազատություն և անկախություն սիրող։ Այս իշխանությունը չի օգտագործում «անկախություն» բառը, ամերիկացիները զորք կուղարկե՞ն։ Անկախություն բառից վախենում են, գնացեք՝ վախներդ չափե՛ք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան