Ադրբեջանի զինվորակաների կողմից բռնության մի շարք դեպքեր ռազմական հանցագործություն են. Human Rights Watch

Լուրեր

17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂ-ում քաղաքացիական ազգաբնակչության դեմ կիրառած բռնության մի շարք դեպքերի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Կազմակերպությունը փաստագրել է բռնության կիրառման մի քանի դեպքեր, երբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ են դարձել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք: Երկու անձինք մահացել են ադրբեջանական գերության մեջ, նշում է Human Rights Watch-ը: Հիմնվելով ապացույցների վրա՝ կառույցը շեշտում է, որ նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, ենթարկվել է մահապատժի:

Չկա որևէ ապացույց, որ նրանք անվտանգության որևէ սպառնալիք են ներկայացրել, ընդգծում է Human Rights Watch-ի հրապարակումը՝ նշելով, որ գերևարված մարդիկ եղել են անզեն և չեն մասնակցել ռազմական գործողություններին: Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում մանրամասներ է ներկայացնում ադրբեջանական գերության մեջ քաղաքացիական անձանց մահվան երկու դեպքի մասին:

Առաջին դեպքը կապված է 79 ամյա Էդուարդ Շահգելդյանի հետ, ով բնակվում էր իր կնոջ՝ 72-ամյա Արեգա Շահգելդյանի հետ ԼՂ-ի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Հոկտեմբերի 28-ին գյուղ ներթափանցած ադրբեջանական զինվորականները գերևարել են տարեց ընտանիքին և տեղափոխել Բաքու: Արեգան վեց շաբաթ անց վերադարձվել է, սակայն նրա ամուսինը մահացել է բանտում ՝ անհասկանալի հանգամանքներում:

«Նրանց զինվորները, մեծ ինքնաձիգերով զինված, ներխուժեցին տուն: Զենքերը ուղղելով մեզ վրա՝ գոռացին և սպառնացին», – պատմում է Արեգան: «Ես սկսեցի լաց լինել ՝ խնդրելով, որ մեզ չվնասեն, բայց նրանք, ամուսնուս ձեռքերը ոլորելով մեջքի հետևում, նրան դուրս բերեցին տնից: Հետո նրանք հարձակվեցին ինձ վրա: Ես բացականչեցի, փորձեցի դիմադրել, ասում էի նրանց, որ ոչ մի տեղ չեմ գնա, բայց նրանք բղավում էին ու հրում ինձ, իսկ այնուհետև ստիպողաբար դուրս բերեցին տնից: Ես նրանց աղաչում էի գոնե թույլ տան տաք հագուստ վերցնել, բայց նրանք մերժեցին»,- պատմում է Արեգան:

Հետագայում նրանց տեղափոխել են Բաքու ու պահել տեղի բանտում: Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, պատերազմից հետո դեկտեմբերի սկզբին տարեց ընտանիքի հարազաըտները զանգ են ստացել Բաքվից այն մասին, որ Էդուարդը մահացել է: Նրա մարմինը այնուհետև փոխանցվել է հայկական կողմին: Հարազատները տեղեկացրել են իրավապաշտպան կազմակերպությանը, որ Էդուարդը ունեցել է աստմա տեսակի հիվանդություն և բանտում եղած ժամանակ հնարավորություն չի ունեցել ընդունել իր դեղամիջոցը: Հայաստանում նրա մահվան վկայականի մեջ արձանագրված է գլխուղեղի վնասվածք, ուղեղի այտուց և ուղեղի կենսագործունեության խանգարում:

Մեկ այլ դեպք կապված է տարեց Սաշա Կարախանյանի ու նրա 44 – ամյա որդու՝ Արսենի հետ, ով արդեն մի քանի տարի է բնակվում էր Մոսկվայում ու մնացել էր Հադրութում՝ իր հորը միայնակ չթողնելու համար : Վերջիններս գերևարվել են ադրբեջանական ուժերի կողմից Հադրութի գրավումից հետո: Հետագայում 71-ամյա Սաշան բազմաթիվ վնասվածքներով վերադարձվել է 44 այլ գերևարվածների հետ միասին: Նա պատմել է բոլոր այն նվաստացումների ու բռնությունների մասին, որոնց ենթարկվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից: Նրա որդին` Արսենը մնացել է գերության մեջ: Հարազատները սոցցանցերում հայտնաբերել են մի քանի տեսահոլովակներ, ուր ադրբեջանցի զինծառայողները նսեմացուցիչ գործողություններ են իրականացնում Արսենի նկատմամբ: Հետագայում, երբ Եվրոպական դատարանը պահանջել է ադրբեջանական կողմից տեղեկություն տրամադրել Արսենի մասին, հրազենային վնասվածքով նրա մարմինը հայտնաբերվել է հունվարի 15-ին Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Ժնևյան չորրորդ կոնվենցիայի համաձայն նախատեսվում է պաշտպանություն քաղաքացիական անձանց համար միջազգային զինված ընդհարման ընթացքում, ինչպիսին էր Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ վերջին պատերազմը: Յուրաքանչյուր քաղաքացիական անձ «պաշտպանված» է: Կոնվենցիան սահմանում է, որ «ռազմական գործողություններին որևէ ակտիվ մասնակցություն չունեցող անձանց նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել մարդկային վերաբերմունք` անկախ ռասայի, գույնի, դավանանքի կամ հավատքի, սեռի, ծննդյան վայրի կամ սոցիալական կարգավիճակի: Պաշտպանված անձի անօրինական գերևարումը Ժնևյան կոնվենցիայի լուրջ խախտում է և պատերազմական հանցագործություն, նշված է զեկույցում:

Բացի այդ, որպես Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, Ադրբեջանը պարտավոր է զերծ մնալ բռնի կալանավորումից, ինչպես նաև խոշտանգումներից և այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքից:

Պաշտպանված անձանց դիտավորյալ սպանությունն ու նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հաստատվել է վերոհիշյալ դեպքերի առնչությամբ, միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն ևս ռազմական հանցագործություններ են, ասված է զեկույցում: Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն այս քաղաքացիական անձանց ապօրինի պահման, նրանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի և կալանավորված անձի հնարավոր դատական մահապատժի հետ կապված հավաստի մեղադրանքները` բոլոր հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար, նշվում է զեկույցում: Կազմակերպության կարծիքով, Բաքուն նաև պետք է անհապաղ վերադարձնի բոլոր քաղաքացիական անձանց, ովքեր շարունակում են մնալ գերության մեջ: