Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են առևտրային ցանց մտնելու, տեղական արտադրանքի իրացման, վճարման ժամկետների հետ կապված հարցեր

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի նախաձեռնությամբ, կայացել է հանդիպում խոշոր առևտրային ցանցերին որոշ ապրանքներ մատակարարող, արտադրող կազամակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մի շարք խնդիրների քննարկման և դրանց հնարավոր լուծումների ուղիները համատեղ նախանշելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը (BSO), Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի պատասխանատու աշխատակիցները։
Վարոս Սիմոնյանն իր խոսքում շեշտել է, որ նախարարությունը բաց է առողջ քննարկումների և առաջարկությունների համար։

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են խոշոր առևտրային ցանցերի և մատակարարների գործարար փոխհարաբերություններին առնչվող հարցեր՝ առևտրային ցանց մտնելու, տեղական արտադրանքի իրացման, վճարման ժամկետների, նաև խոշոր ցանցերի կողմից հարկման այլընտրանքային համակարգերում գործող մատակարարների հետ պայմանագրեր կնքելու բարդությունների վերաբերյալ։

Գյուղմթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն, իրենց հերթին, մտահոգություն են հայտնել որոշ դեպքերում տեղական շուկայում անհավասար մրցակցային պայմանների առկայության վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև, որ ՏՄՊՊՀ-ի կողմից մշակվել է խորհրդատվական բնույթի ուղեցույց՝ առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների միջև բարեխիղճ հարաբերությունների կարգավորման նպատակով, որում սահմանվում են համագործակցության ընթացակարգերը:

Քննարկման ավատրին նշվել է, որ բարձրաձայնված բոլոր խնդիրներն ու առաջարկությունները խորքային կուսումնասիրվեն Գործարարության աջակցման գրասենյակի կողից և, հիմնվելով նաև միջազգային փորձի վրա, գրասենյակի մասնագետներն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կփորձեն համատեղ ներկայացնել լուծումների ամբողջական շղթան։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում ադրադարձ է եղել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլ խնդիրներին, որոնց ընդհարվում են ՓՄՁ սուբյեկտները: