ՔԿՀ-ներում մահացության թիվը 2020-ին զգալիորեն նվազել է․ արդարադատության նախարարի զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունը 2020-ին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ այսպիսով նախորդ տարի իրականացնելով 2020-2022թթ. համար նախատեսված գործողությունների ամբողջ ծրագրի 25 տոկոսը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կատարված աշխատանքները ներկայացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է մարդու իրավունքներին:

Բադասյանը հիշեցրեց, որ կառավարությունը 2019-ի դեկտեմբերին հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը: «2020-ին նախատեսված է եղել իրականացնել 25 միջոցառում: 2020-ին սակայն ամբողջությամբ կատարվել է 15 միջոցառում, որը կազմում է մոտ 60 տոկոս, մասամբ է իրականացվել 8 միջոցառում՝ 32 տոկոսը և չի իրականացվել 2 միջոցառում, ինչի պատճառը համավարակի և պատերազմի հետևանքներն են: 2020-ին իրականացվել են նաև մի շարք միջոցառումներ, որոնց իրականացման ժամկետը նախատեսված է եղել 2021-2022թթ. համար: Դրանց մեծ մասը վերաբերում են Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերին: Արդյունքում 2020-ին իրականացվել է ամբողջ գործողությունների ծրագրի 25 տոկոսը»,-ասաց նախարարը:

2021-ի սկզբից նախարարությունը նախաձեռնել է մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի փոփոխության գործընթաց՝ միտված պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրմանը:

Բադասյանը նշեց նաև Քրեական և քրեական դատավարության օրենսգրքի նախագծերի մասին, որոնք առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են. «Քրեական նոր օրենսգրքով նախատեսվում է ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակ, որը ազատության սահմանափակումն է: Այս պատժատեսակը դատապարտյալներին առանց հասարակությունից մեկուսացնելու տնային պայմաններում հսկողության տակ պահելու հետ կապված այլընտրանքային պատիժ է, որը կարող է կիրառվել օրենքով նախատեսված որոշ հանցագործությունների համար: Տվյալ պատժատեսակին դատապարտվողները չեն կտրվում օրինակ ուսումնառությունից: Նշված պատժատեսակը հնարավոր է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցների օգնությամբ, որոնք ամրացվում են ազատազրկված անձի կամ ձեռքին կամ ոտքին»:

«Բոլոր մարզերում գործում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոնները, որտեղ բռնության ենթարկված անձանց մատուցում են իրավական և սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Խոշտանգումների կանխարգելման նպատակով ոստիկանության թվով 21 ստորաբաժանումների հարցաքննության համար նախատեսված սենյակներում տեղադրել են տեսաձայնագրման համակարգեր, 20 տարածքային ստորաբաժանումների ելքերում և մուտքերում տեղադրվել են 70 տեսահսկման համակարգեր և համակցվել են գերատեսչական ցանցին»,-ասաց Բադասյանը:

Նախարարը նաև հիշեցրեց, որ 2020-ի փետրվարից քրեական պատասխանատվություն է նախատեսվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, նման կարգավիճակ ունեցող անձին դիմելու և այլ արարքների համար:

Բադասյանը նաև տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում մահացության թիվը 2020-ին զգալիորեն նվազել է:

Մանրամասները՝ տեսանյութում: