Ընթանում են պատմական Դվին մայրաքաղաքի հուշարձանների ամրակայման և բարեկարգման աշխատանքներ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում 2016 թ. մշակվել և ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանն են ներկայացվել Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ 2016-2017 թթ. նույն ծրագրի շրջանակում՝ նաև Սբ. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների, միանավ եկեղեցու ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք համաձայնեցվել են լիազոր մարմնի կողմից: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ վարչապետի 2019 թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ ստեղծվել է Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կառավարման կոմիտեն (նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության անդամակցությամբ), որը դրական որոշում է կայացրել նշյալ հուշարձանի ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Նշյալ աշխատանքները կատարվում են լիազոր մարմնի հսկողությամբ:

Դվինում առաջին պեղումներն իրականացրել է Ն. Մառը դեռևս 1899 թ., այնուհետև դրանք կրել են պարբերական բնույթ (1907-1908 թթ., 1936-1939 թթ., 1946-1976 թթ․, 1977-2010 թթ.): 2019 թվականից Դվին մայրաքաղաքի պեղումների արշավախումբը գլխավորում է պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը, անդամներ՝ Ն. Հակոբյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Գ. Քոչարյան, Կ. Ղաֆադարյան (ճարտարապետ), Ա. Մարտիրոսյան:

Պատմական Դվին մայրաքաղաքը (7-րդ մայրաքաղաքը) 4-րդ դ. կեսերին հիմնադրվել է հայոց արքա Խոսրով Կոտակի կողմից: Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքի վարչական տարածքում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաքը 13-րդ դարում վերջնականապես անկում է ապրել արաբական, ապա մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով: