«Ժառանգությունն» անցկացրել է հետպատերազմական իրավիճակին նվիրված հավաք. կոչ է արել ստեղծել Ազգային համաձայնության նոր կառավարություն

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ՝ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ, հանրապետության մայրաքաղաքում անցկացրել է համապետական քաղաքական խորհրդի նիստ. տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

«ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 50 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասին բռնագրավման ժամանակ զոհված հազարավոր հայորդիների հիշատակին:

Լսելով բազմաթիվ զեկուցումները եւ ընդունելով կուսակցության վարչության հերթափոխ նախագահներ Անդրանիկ Գրիգորյանի եւ Նարինե Դիլբարյանի հաշվետվությունները, քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկեց հայրենիքում եւ տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով:

Այս իրադրությունում Հայաստանի սասանված միջազգային վարկը, կենսական ազգային շահերը եւ քաղաքացիական համերաշխության հրամայականը դարձան ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հետագա քննարկումների հիմնական չափանիշները:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը միաձայն որոշեց.

ա) արձանագրել, որ 2020թ. նոյեմբերին եւ 2021թ. հունվարին ստորագրված եռակողմ հայտարարությունները օրենսդրական վավերացում եւ դատական վերահսկողություն պահանջող վերջնական պարտադիր խաղաղության համաձայնագրեր չեն, այլ ռազմականորեն պարտադրված զինադադարի պայմանավորվածություններ.

բ) նպատակահարմար համարել ազգային համաձայնության՝ արհեստավարժների կառավարության ստեղծումը, որը կփոխարինի այդ հայտարարությունները ստորագրած կառավարությանը՝ մինչեւ երկրի համապարփակ կայունացում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում.

գ) պահանջել այդ կառավարությունից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում (Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքի ապաբռնագրավում).

դ) նույնպես պահանջել Արցախի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության առնվազն դե ֆակտո ճանաչում.

ե) Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարեդարձի նախօրեին հորդորել Ռուսաստանի Դաշնությանը՝ բարի կամքով եւ, որպես ռազմավարական գործընկոջ, չեղարկել, ոչ թե ընդլայնել կամ խորացնել այդ պայմանագրի հակահայկական դրույթների կիրառումը»: