ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել ՊԱՀՀ-ի գործառույթները, ուսումնական և հեռանկարային ծրագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է համալսարանում վերապատրաստվող սպաների հետ, մասնագիտական գիտելիքներից զատ՝ կարևորել տարածաշրջանային անվտանգային հարցերին քաջատեղյակ, վերլուծական ունակություններով օժտված սպայակազմի դերակատարումը անվտանգային բնույթի ճգնաժամերի լուծմանն ուղղված որոշումների կայացման գործում:

Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը եղել է նաև ՊԱՀՀ-ի տարածքում գործող Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատավայրում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

Հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել մինչ օրս իրականացված աշխատանքերն ու ընթացիկ գործունեությունը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է հանձնաժողովի կողմից իրականացվող՝ անհայտ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հստակեցմանն ու գերության մեջ հատնվածների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է նաև հանձնաժողովի կազմում գործող «թեժ գծի» աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, հետաքրքրվել դիմումատուների կողմից առավել հաճախ բարձրաձայնվող հարցերով և խնդիրներով: