Գերմանացի ևս մեկ պատգամավոր է մեղադրվում Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքի մեջ․ նա հրաժարական է տվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը, որն իշխող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի անդամ է, հրաժարական է տվել Ադրբեջանի հետ առնչվող կոռուպցիոն մեղադրանքների պատճառով։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քաղաքական գործչի նկատմամբ կասկածների պատճառը նրա կողմից հրատարակվող թերթում Ադրբեջանի, Թայվանի ու Վիետնամի մասին գովազդային նյութերի հրապարակումն է։ Ինքը՝ պատգամավորը կտրականապես հերքել է իր հասցեին բոլոր մեղադրանքները Die Welt-ին տված հարցազրույցում։

«Այդ գովազդները ոչ մի կերպ չեն ազդել իմ կողմից կայացվող քաղաքական որոշումների վրա։ Ես առանձնապես դա կարևորում եմ»,- ասել է Հաուպտմանը։

Նա նաև նշել է, որ երբեք Ադրբեջանից գումար չի ստացել, իր կատարած բոլոր այցելությունները կա՛մ վճարվել, կա՛մ հաստատվել են Բունդեսթագի կողմից, նաև ոչ մի նվեր չի ընդունել։ Հաուպտմանն Ադրբեջանի հետ իր սերտ կապը բացատրել է նրանով, որ իր քաղաքական գործունեությունն ուղղված է այդ թվում արտաքին առևտրի խնդիրներին։

Նշենք նաև, որ Հաուպտմանի հրաժարականից առաջ Ադրբեջանի հետ նրա կապի մասին ծավալուն հոդված էր հրապարակել գերմանական «Շպիգել» պարբերականը։ Հավելենք, որ Արցախյան այս պատերազմի ժամանակ գերմանացի պատգամավորը ևս հակահայկական բովանդակությամբ հոդվածներ է հրապարակել։

Ի դեպ՝ Հաուպտմանը միակ պատգամավորը չէ, ում մեղադրում են Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների պատճառով։ Մեկ շաբաթ առաջ Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել էր նույն իշխող դաշինքի անդամ Աքսել Ֆիշերին։ Պատգամավորը, ենթադրաբար, ներառված է ԵԽԽՎ-ում «ադրբեջանցի լոբբիստների» խմբում և երկար տարիներ խոչընդոտել է, որ Բաքուն մեղադրվի մարդու իրավունքների խախտումների մեջ։

Նրան անձեռնմխելիությունից զրկելուց հետո համապատասխան մարմինները խուզարկություններ են անցկացրել և ապացույցներ ձեռք բերել կոռուպցիոն գործարքի հետ կապված։ Ֆիշերը կասկածվում է 2008-2016թթ․-ին Ադրբեջանից միջոցների ստացման մեջ։
Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապեր ունեն գերմանացի մի խումբ պատգամավորներ։ Երկար տարիներ Ադրբեջանը հարաբերություններ է հաստատում գերմանացի քաղաքական գործիչների հետ՝ փորձելով բարելավել երկրի իմիջը։ Նրանք ստեղծել են մի ամբողջ լոբբիստական ցանց նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների շուրջ։ Դրանում իր մասնակցությունն է ունեցել նաև պատգամավոր Կարին Շթրենցը։ Այս ամենի հետ կապված՝ 2020թ․ հունվարին խուզարկություններ են կատարվել Շթրենցի ու Լինտների կողմից տնօրինվող տարածքներում։ 2019թ․ մարտին էլ Կարին Շթրենցը տուգանվել է 20․000 եվրոյով, քանի որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից ստացվող հավելյալ եկամուտների մասին։ Նրա հետ կապված կասկածներն առաջացել են դեռևս 2017թ․ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ժամանակ։ Մասնավորապես, Շթրենցի անունը նշվում է 2018 թվականի ապրիլին հրապարակված անկախ փորձագետների՝ Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքի մասին զեկույցում։ Դրա հետ կապված 2018թ․ սկզբին Շթրենցը չի առաջադրվել ԵԽԽՎ պատվիրակության կազմում։

Կարին Շթրենցի հետ կապված դրվագն ընդամենը մի մասն է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի՝ Ադրբեջանի լոբբիստական գործունեության վերաբերյալ, որը Եվրոպայի խորհրդում կոռուպցիոն սկանդալի պատճառ դարձավ։

Էմմա Չոբանյան