Եվրամիությունը հաստատել է 4-րդ պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ
Քաղաքականություն
11.03.2021 | 22:01Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունը (ЕМА) հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութի կիրառումը, գրում է Gazeta.ru-ն: Խոսքն ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության Janssen-Cilag ստորաբաժանման ստեղծած դեղամիջոցի մասին է:
Դեղամիջոցի թույլատրման հարցով վերջնական որոշում պետք է կայացնի Եվրահանձնաժողովը:
«ЕМА-ն խորհուրդ է տվել պայմանական գրանցման վկայագիր տրամադրել Janssen ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութին՝ 18-ի բարձր տարիքի անձանց ներարկման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրամիության տարածքում արդեն իսկ հաստատվել են 3 պատվաստանյութեր, որոնք ստեղծել են Pfizer/BioNTech, Moderna և AstraZeneca ընկերությունները: