ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Խաչատրյան քույրերի սպանված հոր նկատմամբ

Լուրեր

28.04.2026 | 12:41
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:55
Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը
28.04.2026 | 11:51
Փոխվում է նոր կենսաչափական անձնագրերի գույնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:49
Բրիտանիայի թագավորը ժամանել է ԱՄՆ. նա հանդիպել է Դոնալդ Թրամփին
28.04.2026 | 11:40
Էնթոնի Ջոշուան ու Թայսոն Ֆյուրին մենամարտի պայմանագիր են կնքել
28.04.2026 | 11:37
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների թվայնացման աշխատանքները. ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:31
Տուապսեի նավթավերամշակման գործարանը կրկին հրդեհվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
28.04.2026 | 11:23
Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ
28.04.2026 | 11:19
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից
28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մահացած Միխայիլ Խաչատրյանի նկատմամբ։ Այս մասին գաղտնիության պայմանով «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է գործընթացին մասնակցող փաստաբաններից մեկը։
«Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 132 հոդվածի 3-րդ մասով՝ «Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ», 133 հոդվածով՝ «Սեքսուալ բնույթի գործողությունների դրդում» և 117 հոդվածով՝ «Խոշտանգում» »,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ դեռևս այս տեղեկությունները պաշտոնական հաստատում չեն ստացել։

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ հայազգի  18, 19 և 20 տարեկան Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատրյան քույրերը մեղադրվում են իրենց հորը դիտավորյալ սպանելու համար: Փաստաբանները պնդում են, որ սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության շրջանակներում՝ երկարամյա տանջանքների, ծեծի, սեռական բռնության ֆոնին: Քույրերի շահերը ներկայացնող իրավաբանները պահանջում են դադարեցնել քրեական գործը:

Փաստաբանները հղում են անում հոգեբույժներին, որոնք իրենց հերթին պնդում են, որ Մարիա Խաչատուրյանը սպանության պահին անմեղսունակ վիճակում էր հոր ագրեսիայի պատճառով:

 

Տաթև Ֆռանգյան