Ամեն ամիս ԱԱՀ-ն կվերադարձվի․ տնտեսվարողների շրջանառու միջոցները կավելանան․ Փաշինյան

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկը գործարարներին կվերադարձվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով։ Կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ  նախագծով նախատեսվում է ԱԱՀ վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն։

«Նպատակ ունենալով կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը՝ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսավարողներին չսպասել մինչև եռամսյակի ավարտը, և ամսեկան արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները։ Նշված կարգավորումը նպատակ է հետապնդում ավելի պարբերաբար և արագ հնարավորություն տալ տնտեսվարողներին՝ տնօրինել շրջանառու միջոցները և այն ներարկել դեպի տնտեսություն։ Միաժամանակ, պարզեցված ընթացակարգով ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40 մլն սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար։ Եվ ըստ այդմ՝ տնտեսվարողների համար այդ գումարը եռապատկվում է»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեցամսյա տրամաբանությամբ։ «Ի՞նչն է իմաստը. երբ ընկերություններն արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ԱԱՀ չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ 2018 թվականի մայիսի դրությամբ այս պրոցեսը հետևյալն էր՝ գումարը վերադարձվում էր վեց ամիսը մեկ։ Բայց 2018 թվականի մայիսի դրությամբ մենք ունեինք մոտավորապես 100 մլրդ դրամի պարտք տնտեսվարողներին՝ ԱԱՀ վերադարձի նախկինից կուտակված պարտքեր։ Նախ մենք առաջին փուլով էականորեն մաշեցրինք այդ գումարը, հաջորդ փոփոխությունը, որն արեցինք, այս ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ գումարները պետք է վերադարձվեն ամենամսյա կտրվածքով։ Եվ հիմա մենք արդեն վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ամիս վերադարձի ենթակա գումարը կվերադարձվի, և տնտեսվարողների շրջանառու միջոցները կավելանան։

Մանրամասները՝ տեսանյութում: