Ադրբեջանի ԶՈՒ-ն զորավարժություններ կանցկացնի տանկերի, հրթիռային կայանքների ու ավիացիայի ներգրավմամբ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԶՈՒ-ը մարտի 15-18-ը կանցկացնեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ին։

«Մարտի 15-ից ադրբեջանական բանակում կանցկացվեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ տարբեր տեսակի զորքերի ներգարվմամբ։ Զորավարժությունները, որոնք կանցկացվեն պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, կմասնակցեն  մինչև 10․000 զինծառայողներ, 100 միավոր տանկ ու այլ զրահամեքենա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Զորավարժությունները, որոնք անցկացվելու են լեռնաանտառային տեղանքում՝ բարդ ռելիեֆով, հիմնական ուշադրությունը դարձվելու է զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստվածության վիճակին ու վերախմբավորմանը, այդ թվում՝ կատարելագործելով մարտական համակարգումն ու համագործակցությունը համաբանակային կազմավորումների, հրթիռային ու հրետանային զորքերի, ավիացիայի ու հատուկ նշանակության զորքերի միջև։

«Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մարտի 18-ը, զորքերը կկատարեն ահաբեկչական խմբերի, ինչպես նաև անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի առաջադրանքներ ու հակաահաբեկչական գործողություններ»,- նշվում է հայտարարությունում։

Էմմա Չոբանյան