4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ
Հասարակություն
10.03.2021 | 21:47Մարտի 9-ին և 10-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների նպատակն էր մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումը:
Շտաբային մարզումներին ընդգրկված ստորաբաժանումները ևս մեկ անգամ հաստատել են, որ ունակ են լուծելու առաջադրված մարտական խնդիրները: