«Մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թեմայով քննարկում կառավարությունում

Լուրեր

30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 10-ին կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով.

«Հարգելի գործընկերներ, այսօր քննարկման առարկան պետական ծառայությունների սպասարկման գրասենյակների հարցն է։ Տեղյակ եք, որ մի շարք պետական մարմինների կողմից նախաձեռնվել են պետական և տեղական ինքնակառավարման ոլորտում տրամադրվող ծառայությունների բարեփոխումներ, որոնք երբեմն կոնցեպտուալ և բովանդակային առումով տարբերվում են միմյանցից՝ կրելով էպիզոդիկ բնույթ։ Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել  միասնականացնելու կառավարության քաղաքականությունը պետական և համայնքային ծառայությունների մատուցման բարեփոխումների գործում։

Նախարարությունների հետ համագործակցությամբ մեր գրասենյակի կողմից այս ոլորտում նախաձեռնվել են մի շարք ծրագրեր։ Նախ ավարտին է մոտեցել «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության» մշակումը, որի չորս ուղղություններից մեկը պետական և համայնքային ծառայությունների բարեփոխումներ են։ Պետական և համայնքային ծառայությունների ոլորտում կառավարության քաղաքականությունը հստակեցնելու, գործողությունները ներդաշնակեցնելու նպատակով, այսօր նախարարությունները համառոտ կներկայացնեն իրենց մոտեցումները պետական և համայնքային ծառայությունների սպասարկման գրասենյակների մոդելի վերաբերյալ և համապատասխանաբար արդեն մեր բոլոր գործողությունները ընդհանուր մեկ տրամաբանության կբերենք քննարկման ավարտին»:

Քննարկման ընթացքում ներկայացվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ զեկույց: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է հանրային ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրման հայեցակարգին: Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների ստանդարտներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել պետական և համայնքային ծառայությունների շուրջ, հնչել են առաջարկներ ու նկատառումներ բարեփոխումների ընթացիկ դրության վերաբերյալ: Առանձնապես կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում բարեփոխումների համակարգված իրականացումը: Այդ համատեքստում ընդգծվել է սեղմ ժամկետներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ելակետում ունենալով ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» սկզբունքը և բնակչության համար այդ ծառայությունները հնարավորինս հասանելի, արագ ու դյուրին դարձնելը:

Անդրադարձ է կատարվել պետության կողմից մատուցվող ծառայությունների ստանդարտներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել պետական և համայնքային ծառայությունների շուրջ, հնչել են առաջարկներ ու նկատառումներ բարեփոխումների ընթացիկ դրության վերաբերյալ: Առանձնապես կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում բարեփոխումների համակարգված իրականացումը: Այդ համատեքստում ընդգծվել է սեղմ ժամկետներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ելակետում ունենալով ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» սկզբունքը և բնակչության համար այդ ծառայությունները հնարավորինս հասանելի, արագ ու դյուրին դարձնելը:

Քննարկման ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են բարեփոխումների առաջիկա փուլերի իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ: