ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտում
Քաղաքականություն
10.03.2021 | 13:54ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
«Տիգրան Գալստյանին իր հետագա գործունեության մեջ մաղթում ենք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ»,- ասված է ԱԺ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: