ԵԱՀԿ-ն կոչ է անում ամրապնդել կանանց առաջնորդությունը՝ խաղաղության և անվտանգության հասնելու համար

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդները կոչ են անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը մեծ կարևորություն ունի բարգավաճող և խաղաղ հասարակության կառուցման համար:ԵԱՀԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ գրում է «Արմենպրես»-ը:

«Կանանց և աղջիկների տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացում նրանց նշանակալի և իրավահավասար մասնակցության համար, այդ թվում՝ հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործում: Կանանց առաջնորդության խրախուսումը կարևոր հանգամանք է, երբ ձգտում ենք ընդլայնել կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:

ԵԱՀԿ պաշտոնատար անձինք ընդգծել են, որ գենդերային հավասարությունը նախապայման է համընդհանուր խաղաղության, կայուն տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման համար: