Եթե Փաշինյանն արտահերթ ընտրություն է ուզում, թող հենց հիմա գա ԱԺ և հրաժարական տա. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագն ասել է, որ իր դիրքորոշման մասին կհայտնի սահմանված ժամկետում: Նա երկրում ստեղծված իրավիճակի համար ունի ամբողջական պատասխանատվություն և ստեղծված իրավիճակից հանգուցալուծման ելքերից մեկն այն է, որ պահպանի Սահմանադրությունը, և նախագահը դիմի ՍԴ: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ակնկալիքն ունեն նախագահի:

Նա հավելեց, որ իրենք միշտ ունեն սցենարներ. «Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը և կգնանք այդ ուղղությամբ»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման թեմայով, Սաղաթելյանը նշեց, որ իրենք ունեն միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը. «Այդ օրակարգով միշտ պատրաստ ենք հանդիպելու խոսելու իր հեռացման ճանապարհային քարտեզը քննարկելու:

Ինչ վերաբերում է արտահերթ  ընտրությունների իր կոչերին, նախ, իմ կարծիքով, ինքն իրականում դա չի ուզում, դա բլեֆ է: Նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը»  գտնվում է իր վերելքի վրա, նա կրկին ուզում է փոխել օրակարգը, շեղել բուն օրակարգից և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ: Եթե ինքն անկեղծ է, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա, և նշանակեն արտահերթ ընտրություններ, ում է սպասում:

Խորհրդարանական մյուս կուսակցությունների որոշումից ընդհանրապես կախված չէ իր որոշումը: Ինքն ունի խորհրդարանական մեծամասնություն: Իսկ եթե ինըք մտածում է, որ իր խմբակցությունը կգնա կքվեարկի վարչապետի այլ թեկնածուի օգտին, նշանակում է՝ ինքը չունի խորհրդարանական մեծամասություն: Եթե դա էլ չունի, մնացել է, որ ինչ անի, թող հեռանա»,- նշեց Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: