ԱՄՆ-ը խոչընդոտել է թուրքական արտադրության 30 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարումը Պակիստան

Լուրեր

17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ-ը խանգարել է թուրքական արտադրության ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարումը Պակիստան: Այժմ այդ տենդերը, ամենայն հավանականությամբ, կստանա Չինաստանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով ռուսական  հակաօդային պաշտպանության С-400  համակարգերի գնման համար ընդդեմ իր երկրի՝ ԱՄՆ վերջին պատժամիջոցները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ-ն արգելափակել է մեր կողմից ծրագրված Պակիստանին մարտական ուղղաթիռների վաճառքը։ Սա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի այն բանին, որ տենդերը, որի մասին գնում է խոսքը, կանցնի Չինաստանին, և այստեղ պարտվողը կլինի ԱՄՆ-ը»,- հայտարարել է Քալընը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունից, 2018 թվականի հուլիսին Թուրքիան ու Պակիստանը 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել, ինչը Թուրքիայի պատմության մեջ պաշտպանական արտադրության միաժամանակյա մատակարարման ամենախոշոր պայմանագիրն է եղել։ Պայմանագրի արժեքը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար։ Սակայն պայմանագրի կատարումը հետաձգվել է, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա տրամադրել։ ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան սպառազինության մատակարարումը Թուրքիա, քանի որ վերջինս գնել է ռուսական արտադրության С-400 ՀՕՊ համակարգերը։

 

Տաթև Ֆռանգյան