20 զոհ, 500 վիրավոր ու բազմաթիվ անհետ կորածներ․ Հասարակածային Գվինեայում պայթել է ռազմաբազաներից մեկում պահվող դինամիտը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հասարակածային Գվինեայում դինամիտի հզոր պայթյուն է տեղի ունեցել, որը պահվում էր երկրի տնտեսական մայրաքաղաքի ռազմաբազաներից մեկում ՝ Բատա քաղաքում: Առնվազն 15 մարդ զոհվել է, շուրջ 500-ը վիրավորվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մինչ այդ Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղական հեռուստաընկերություններից մեկին, հայտնել էր, որ առնվազն 20 մարդ է զոհվել Հասարակածային Գվինեայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բատա քաղաքում տեղի ունեցած չորս հզոր պայթյունների հետևանքով:

Մինչդեռ, ինչպես պարզաբանում է BNO News հոլանդական լրատվական գործակալությունը, հղում կատարելով Հասարակածային Գվինեայի Առողջապահության նախարարությանը, ողբերգության պատճառով առնվազն 300 մարդ է վիրավորվել: Միևնույն ժամանակ, մեծ թվով մարդիկ համարվում են անհետ կորած. հավելել են Առողջապահության նախարարությունից:

Տեղի TVGE հեռուստաընկերությունը հաղորդել է՝ պայթյունները հանգեցրել են մահվան դեպքերի, վնասվածքների, ավերածությունների և նյութական մեծ վնասների: Հեռուստաալիքը ցույց է տվել, թե ինչպես են զոհերին դուրս բերում շենքերի ավերակների կույտերի տակից: Իշխանությունները մարդկանց հորդորել են արյուն հանձնել: Տեղեկություններ կան, որ հիվանդանոցները գերբեռնված են վիրավորներով։ Տեղի լրատվամիջոցները տեսանյութ են  հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում աղետի գոտուց: Կադրերում երևում են պոկված տանիքներով տները:

Ականատեսները պատմել են, որ առաջին երեք պայթյունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ, տեղի ժամանակով ժամը 15: 00-ին։ Երկու ժամ անց տեղի է ունեցել չորրորդ պայթյունը:

Հավելենք, որ Բատան Հասարակածային Գվինեայի տնտեսական մայրաքաղաքն է և երկրի ամենամեծ քաղաքը:

 

Տաթև Ֆռանգյան