Քրգործի վարույթում միայն հանրային ծառայողների սոցիալական ապահովության երաշխավորման օրենսդրական փոփոխության առաջարկությունը խտրական է. ՀՔԱՎ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։  

Առաջարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորություն սահմանել նաև հանրային ծառայող չհանդիսացող աշխատող անձանց համար, սակայն իրավունքի պաշտպանության առավել նվազ երաշխիքներով. գրում է ՀՔԱՎ-ը: 

Աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում Նախագծով սոցիալական ապահովության երաշխիքների տրամադրման հարցում դրսևորվել է տարբերակված մոտեցում հանրային ծառայողների և հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց միջև։ Մասնավորապես` հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում վճարվում է ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում, իսկ հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց դեպքում հատուցում սահմանված չէ։ 

Նախագծի հիմնավորման և առաջարկվող կարգավորման պայմաններում ստացվում է, որ պետությունը կարևորում է միայն հանրային ծառայողների սոցիալական բարեկեցությունը, ինչն անընդունելի է և խտրական։ Հարկ է նշել, որ Նախագծով նախատեսված կարգավարումները խնդրահարույց են ոչ միայն խտրականության արգելքի, այլ նաև օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից։ Կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայության մեջ չգտնվող անձինք կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայողների նկատմամբ գտնվում են համեմատելի իրավիճակում, հանդիսանում են մշտական ռեզիդենտ, վճարում են հարկեր՝ այդպիսով նպաստելով սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորմանը, ինչից էլ բխում է, որ օրենսդրական նման կանոնակարգումը խտրական է։

Ի համեմատություն հանրային ծառայողների՝ հանրային ծառայության մեջ չգտնվող կասկածյալների և մեղադրյալների նկատմամբ աշխատանքային լիազորությունների կասեցման դեպքում սոցիալական երաշխիքների՝ հատուցման վճարման կարգ չամրագրող նորմը խտրական է, ուստի՝ Նախագծով կամ պետք է նախատեսվի բոլոր աշխատողների ամսական հատուցման հնարավորություն, կամ էլ առհասարակ չնախատեսվի։

ՀՔԱՎ-ը առաջարկում է 

♦«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման դեպքում աշխատավարձի վճարման միատեսակ հնարավորություն՝ անկախ հանրային ծառայության մեջ գտնվելու հանգամանքից, 

♦Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսել դրույթ, համաձայն որի՝ աշխատողը կարող է օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից։

Դիրքորոշումն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ