Քադիրովը սուտ է որակել Նեմցովի սպանության մասնակիցների կապը չեչենների հետ

Լուրեր

30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սուտ է որակել այն տեղեկությունը, թե Բորիս Նեմցովի սպանության պատասխանատուները հանցագործության օրը հեռախոսազրույցներ են ունեցել չեչեն քաղաքական գործիչների հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այս օրերին մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով ինչ-որ կասկածելի գործակալության հետաքննության ինչ-որ մանրամասների, կրկին չեչենի ականջներից են կապել Նեմցովի սպանության հետ կապված իրադարձությունները։ Այս անգամ տառեր գրողների երևակայությունը հասել է մինչև Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին ու սենատոր Սուլեյման Գերեմեևին։ Գրում են, թե սպանության օրը Սուլեյմանին ու Ադամին են զանգահարել հանցագործության մասնակիցները»,- թելեգրամում գրել է Քադիրովը։

Նրա խոսքով՝ Արևմուտքն ու նրա ենթակայության տակ գտնվող մարդիկ բազմիցս հայտարարում են այս կամ այն իրադարձությունների հետ չեչենների կապ ունենալու մասին, քանի որ «չեչենները պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն Ռուսաստանի»։

Մարտի 1-ին «Մեդիազոնա» հրատարակչությունը մի հոդված էր հրապարակել, որում ներկայացվել է Նեմցովի սպանության ենթադրյալ մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը։

 

Տաթև Ֆռանգյան