Մյանմայում բողոքի ցույցերի դաժան բռնաճնշումների զոհն է դարձել 50 մարդ

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մյանմայում զինվորականների իշխանության գալուց հետո գրեթե 1,500 մարդ է ձերբակալվել: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են Մյանմայի քաղբանտարկյալների օգնության ասոցիացիայից, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մարտի 3-ի դրությամբ բերման է ենթարկվել 1498 մարդ», – ասվում է զեկույցում:

«Այս պահի դրությամբ 1,192 ձերբակալված դեռևս գտնվում է անազատության մեջ, չորս անձ դատապարտվել է ազատազրկման: Ասոցիացիայի կողմից ստացված պաշտոնական ցուցակները ցույց են տալիս, որ չորեքշաբթի 183 մարդ է բերման ենթարկվել: Սակայն ավելի քան 400 մարդ ձերբակալվել է միայն Յանգոնում, իսկ 800-ը ՝ երկրի ողջ տարածքում», – հավելել են ասոցիացիայից:

Կազմակերպության հաշվարկներով ՝ մեկ օրում Մյանմայում զոհվել է 19 մարդ: Միևնույն ժամանակ, նույն ժամանակահատվածում ՄԱԿ-ը հաղորդել է 38 մահվան դեպքերի մասին: Չնայած մեկ օրում գրանցված մահերի վերաբերյալ ներկայացված տարբեր թվերին, ըստ երկու կազմակերպությունների տվյալների՝ բողոքի ցույցերի սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը նույնն է։

«Բողոքի ցույցերի դաժան ճնշման արդյունքում սպանվել է շուրջ 50 մարդ», – շեշտում են ակտիվիստները:

Ինչ վերաբերում է տուժածներին, ապա մեկ օրում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 94 մարդ՝ ուժայինների կողմից լուսաձայնային նռնակների, ռետինե ու մարտական փամփուշտների օգտագործման արդյունքում։

Տաթև Ֆռանգյան