Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ

Լուրեր

20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
Բոլորը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ձևավորել է Բիզնեսի բարեվարքության ակումբ (Ակումբ), որը գործարար բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության խթանմանը միտված առաջին գործարար հավաքական նախաձեռնությունն է Հայաստանում: Բարեվարքության հավաքական գործողությունները գործուն միջոց են գործարարների համատեղ և համակարգված ջանքերով առողջացնելու ու բարելավելու գործարար միջավայրը:

Ակումբը ձևավորվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով իրականացվող «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում և հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչներին միավորում է կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ:

Հաշվի առնելով, որ կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգը նպաստում է թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորմանը, աջակցում տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը, նպաստում է գործարար հատվածի կենսունակությանը և խթանում տնտեսական աճը՝ դրան առնչվող հիմնահարցերն այսօր, ավելի քան երբևէ Հայաստանում ունեն արդիական նշանակություն: Ակումբին անդամակցելը գործարար համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման հարցում, ինչպես նաև առաջարկել կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների լուծումներ։ Գործարար համայնքի մասնակից-ներկայացուցիչները հնարավորություն կունենան շփվելու միջազգային փորձագետների և պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրանք կստանան մասնագիտական աջակցություն բարելավելու սեփական կառավարման համակարգը և նպաստելու, որ լավ կառավարման գործելաոճը դառնա Հայաստանում գործարարությամբ զբաղվելու «խաղի կանոն»:

Ակումբի հարթակը բաց է ցանկացած կազմակերպության համար, որը խոսքով և գործով հարգում է բարեվարքության ստանդարտներն ու պատրաստ է դառնալ դրանց ջատագովը: Ակումբի բոլոր հնարավոր մասնակիցները` մինչ դրան միանալը, պետք է ստորագրեն Հակակոռուպցիոն հռչակագիր, որին ներկայումս միացել են ավելի քան 50 ընկերություններ` հավաստելով, որ այն Հայաստանում բիզնեսի բարեվարքության խթանմանը միտված իրենց գործունեության կարևոր բաղադրիչն է: Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը պատրաստ է այս նախաձեռնությունում ներդնել իր մասնագիտական կարողություններն ու ներուժը, գործարար կապերն ու հնարավորությունները, ինչպես նաև համակարգել նախաձեռնության գործունեությունը:

Ակումբին միանալու համար պետք է կապ հաստատել Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով` +374 99 444442 կամ գրելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին` [email protected]: