Բելառուսում ազատազրկման են դատապարտել լրագրողի ու բժշկի

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մինսկում դատարանը ազատազրկման է դատապարտել քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արտյոմ Սորոկինին և բելառուսական TUT.BY լրատվականի լրագրող Կատերինա Բորիսևիչին՝ ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գրանցված բողոքի ցույցերի մասնակից Ռոման Բոնդարենկոյի մահվան հանգամանքների հրապարակման գործով, գրում է «Էխո Կավկազա»-ն։

Սորոկինը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման՝ մեկ տարով պատժի հետաձգմամբ, Բորիսևիչը՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման։ 31-ամյա Ռոման Բոնդարենկոն մահացել էր Մինսկի շտապօգնության հիվանդանոցում 2020 թվականի նոյեմբերի 12-ին։ Նա այնտեղ էր տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով, ուղեղի այտուցով, վնասվածքներով ու հեմատոմաներով։ Ավելի ուշ պարզվել էր, որ Բոնդարենկոն ծեծի է ենթարկվել իր իսկ տան բակում դիմակավորված անձանց կողմից։

Ընդ որում,  ծեծից հետո նրան ոչ թե հիվանդանոց, այլ ոստիկանություն են տեղափոխել։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ սա տեղի է ունեցել ալկոհոլային ազդեցության պատճառով, իսկ Քննչական կոմիտեն պարզել էր, որ վերջինս վնասվածքները, իբրև թե, ստացել էր տեղի բնակիչների հետ ծեծկռտուքի հետևանքով, որը հենց ինքն էր հրահրել։

Անցյալ տարվա նոյեմբեր ամսին Արտյոմ Սորոկինը և լրագրող Կատերինա Բորիսևիչը հրապարակայնորեն հերքել են իշխանությունների վարկածը։ Որպես ապացույց՝ TUT.BY-ը հրապարակել էր նրա հետազոտության սկզբնական փաստաթուղթը։ Արյան մեջ ալկոհոլի բացակայությունը հաստատվել է նաև վերջնական բժշկական եզրակացության մեջ։

 

Տաթև Ֆռանգյան