Պարո՛ն Վարդազարյան,Դուք անարգել եք ԱԺ-ն. Հովակիմյանը՝ ինքնաբացարկ հայտնած թեկնածուի և Ջհանգիրյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է նիստը, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումն է:

«Սամվել Գրիգորյանի հետ կապվածը ոչ թե օրենսդրական բաց է, այլ թեկնածուի անպատասխանատվության արդյունք է, որ նա չի ներկայացել, և դուք ոչ թե կանխել եք, այլ խրախուսել եք այդ անպատասխանատվությունը: Թեկնածուն պետք է կա՛մ այդ ամբիոնից ինքնաբացարկ ներկայացներ, կա՛մ ԱԺ նախագահին ուղղված գրությամբ: Դուք ձեր այդ քայլով անարգել եք Ազգային ժողովը»,- դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նա նաև հավելեց, որ այդ մասին է վկայում նաև ԲԴԽ անդամ դարձած Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ լրագրողների հետ զրույցում անվստահության հարցի բարձրացումը:

Պատգամավորն անդրադարձավ նաև ԲԴԽ նախագահի հայտարարությանը հաջորդած դատական վճիռներին և հարցրեց. «Դուք այդ ամենի համար ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք, թե՞ ոչ»:

ԲԴԽ նախագահը պատասխանեց, որ պատգամավորի կատարած հարցադրումների ենթատեքստում ինքը պատասխանատու չէ:

Վահագն Հովակիմանը Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեց՝ եթե ապացույցներ ի հայտ գան, որ կոնկրետ գործով Վարդազարյանը միջամտել է՝ պատրա՞ստ է անմիջապես հրաժարական ներկայացնել:

Ի պատասխան՝ ԲԴԽ նախագահն ընդգծեց. «Եթե ապացույց լինի, որ ինչ-որ մի կոնկրետ գործով ես միջամտել եմ, այդտեղ ոչ միայն հրաժարականի, այլև քրեական պատասխանատվության հարց առաջ կգա»:

Մանրամասները՝ տեսանյութում: