Գիտե՞ք որտեղ եք գտնվում․ առաջարկում եմ կոռեկտության գծերը չհատել․ պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.03.2021 | 10:35ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը խորհրդարանում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կոռեկտության կոչ արեց:
«ԱԺ նիստերի դահլիճում 132 պատգամավորի կոչ եք անում չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ: Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում: Առաջարկում եմ Ձեզ կոռեկտության գծերը չհատել»:
Մինչ այդ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը խորհրդարանում հայտարարել էր, որ քաղաքական բույթի հարցերի չի պատասխանելու: Նա նշել էր, որ ԲԴԽ-ն հաշվետու չէ ԱԺ-ին. «Խնդրում եմ չշփոթել, սա ՄԻՊ կամ Գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: