Սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվում է համալիր ծառայություններ մատուցելու նոր համակարգ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Առաջիկայում կվերանա կենսաթոշակ, նպաստ նշանակող անձի շփումը քաղաքացու հետ: Դրա շնորհիվ կնվազեն կոռուպցիայի հնարավոր ռիսկերը, «բարեհաճ վերաբերմունքի» դիմաց նպաստառուների ցանկում հայտնվելու և պետության միջոցներն առանց դրա իրավունքի մսխելու արատավոր սովորույթները: Ոլորտի պատասխանատուների պնդմամբ՝ բարեփոխումների գործընթացը սկսված է, և սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվում է ծառայություններ մատուցելու բոլորովին նոր համակարգ: Այն կոչվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ և արդեն իսկ հաջողությամբ գործարկվում է հանրապետության մի քանի մարզերում ու մայրաքաղաքում:

Սոցիալական չորս ծառայություն՝ զբաղվածություն, սոցիալական ապահովություն, բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական աջակցություն մատուցող համալիր կենտրոններն այսօր 22-ն են, բայց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի վստահեցմամբ՝ դրանց թիվն առաջիկա տարիներին կհասնի 55-ի:

Ի՞նչ է տվել նոր համակարգը ոլորտը համակարգող կառույցին, որքանո՞վ են շահել քաղաքացին և պետությունը միասնական ընդունարաններ առաջարկող նոր մոդելից. հունվարի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրել էր «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով համաժողով, որի ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրին նշված հարցերի պատասխանները:

Համաժողովին ներկա էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, մի շարք գերատեսչությունների, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի վստահեցմամբ՝ նոր համակարգի ներդրումով նախարարությունը նպատակ ունի սոցիալական ծառայություների մատուցումն իրականացնել մեկ պատուհանի սկզբունքով. «Այս համակարգի շնորհիվ լինելու է տարածքային մակարդակով ինտեգրում, ինչը շատ կարևոր է, որովհետև լինելու է մեկ պատուհանի սկզբունք, և քաղաքացին, այցելելով մեկ վայր, կդիմի և կստանա իր բոլոր սոցիալական հարցերի և խնդիրների պատասխանները, կամ առնվազն դրանով զբաղվողների ուշադրությունը կհրավիրի իր խնդիրներին: Սա նշանակում է, որ մի կողմից՝ բարձրացնում ենք աշխատանքի որակը, մյուս կողմից՝ խնայում պետական մարմինների ռեսուրսները»,- նշեց  նախարարը:

Արտեմ Ասատրյանը նաև հայտնեց, որ կարևոր է մեկ միասնական տեղեկատվական շտեմարանի ներդրումը, որը մի կողմից՝ կօգնի քաղաքացուն դիմել և արագ կերպով սպասարկվել ցանկացած տարածքային կենտրոնում` անկախ իր հաշվառման վայրից, մյուս կողմից՝ ընթացք տրվող դիմումին հետևող գործընթացը կիրականացվի ավելի արագ, կազմակերպված և վերահսկելի:

Նախարարի խոսքով՝ համակարգի հաջորդ և գուցե ամենամեծ առավելությունն այն է, որ նվազեցվում է քաղաքացու շփումը պետական պաշտոնյայի հետ: Նախարարությունը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գնում է սոցիալական ծառայությունների տրամադրումն առցանց դարձնելու ճանապարհով:

Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ` նախարարությունն իր առաջին քայլերը սկսել է 2017թ.-ից, երբ շուրջ 30 000 մայրիկների  ծննդյան նպաստները տրամադրվել են առցանց դիմումի հիման:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաժողովի ընթացքում վստահություն է հայտնել, որ  համակարգի լիարժեք  գործարկմամբ   սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվող  համակարգի վերջնական արդյունքը սոցիալական արդարությունն է լինելու. «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն իրական կարիքավորին բացահայտելն է, ճանաչել  ընտանիքների խնդիրները,  գնահատել կարիքները և առաջարկել այդ խնդիրների կարգավորումը: Այսինքն՝ օգնել հենց այն քաղաքացուն, ով իրականում կարիքավոր է, և ծառայությունները մատուցել՝ ըստ անձի գնահատված կարիքների։ Այստեղ առանցքային դեր ունի սոցիալական աշխատողը, որի ինստիտուտի կատարելագործումը նույնպես բխում է համակարգի բարեփոխումներից։ Սոցիալական աշխատողը կոչված է համակողմանիորեն ուսումնասիրել ընտանիքի կարիքները, լսել մարդկանց և կազմակերպել ընտանիքը դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթացը։ Սակայն սոցիալական աշխատողը միայն խորհրդատու չէ, այլ պետության հետ անմիջական կապ ունեցողն է, ինչպես նաև՝ սոցիալական արդարության շղթայի առաջին օղակներից մեկը»,- նշել է ԱԺ նախագահը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սոցիալական աշխատողների հավաստագրման և կրեդիտային համակարգը, ընտանիքի սոցիալական գնահատման համակարգը սոցիալական դեպքի վարման հիմքում, սոցիալական դեպքի վարումն ու դրա կարևորությունն ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում:

Համաժողովին ներկա սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների (ՍԾՏԿ) ներկայացուցիչները ոգևորված են բարեփոխումների արդյունքում ձևավորված նոր կարգավիճակով: Լրագրողների հետ զրույցում  նրանք թվեցին  համակարգի  այն առավելությունները, որոնք  մի կողմից՝ հեշտացնում են անձի դիմումի հիման վրա ընտանիքներին համալիր սոցծառայություններ մատուցելու գործընթացը, մյուս կողմից՝ խնայում պետության ու քաղաքացու միջոցները:

Այս ոլորտ առաջինը ոտք դրած ամենափորձառու սոցիալական աշխատողներից  Արմինե Անդրանիկյանը մասնավորապես ընդգծեց հետևյալը.

«Ընդհանուր առմամբ` ոլորտում սոցծառայությունների բարեփոխման համատեքստում ԻՍԾՀ-ն հսկայածավալ աշխատանք է իրականացնում,  հատկապես՝  դեպքի վարման մեթադաբանությամբ  պայմանավորված` մեծ է ձեռքբերումը սոցաշխատողի աշխատանքների կազմակերպման դաշտում: 2012-ից սկսած հետզհետե այս մեթադաբանությամբ ենք աշխատում, ընտանիքի կարիքների համալիր գնահատումը, աջակցելու անհատական ծրագրի կազմումը և մշտադիտարկումն իրականացվում է սոցաշխատողի կողմից, և շատ դեպքերում մենք էական փոփոխություն ենք տեսնում մարդկանց կյանքում` կապված կենսապայմանների բարելավման, ինքնուրույն կյանքի անցնելու հետ»:

Սոցաշխատողի հավաստմամբ՝ աշխատանքային պայմանների բարելավումը ևս մեծ  դեր ունի իր և իր գործընկերների գործառույթների կատարման մասով:

Միասնական տեղեկատվական դաշտի գործարկումը միանգամայն հեշտացնում է դեպքի վարումը և հնարավորինս բացառում է շեղումները, ազատում է նաև մի շարք փաստաթղթերի պահանջից: Սոցիալական աշխատողները  վստահեցնում են, որ համակարգն իրականում տվել և ամեն օր շարունակում է տալ դրական արդյունքներ, քաղաքացին ինքն է զգում դա ընթացք տրվող իր մեկ դիմումից առնվազն 15 օր անց:

Սոցիալական աշխատող Արմինե Անդրանիկյանի խոսքով` իր գործընկերներին ոչ այնքան նորագույն տեխնիկական միջոցներն ու շենքային պայմաններն են ոգևորել, որքան   ոլորտը կարգավորող օրենքի նախագծի ընդունումը:

«Վերջապես կընդունվի օրենք, և մեր ոլորտում աշխատանքները կկարգավորվեն նոր ստանդարտներով փոխադարձ պատասխանատվություն ենթադրող մեխանիզմներով: Ձևավորվող պալատի կողմից կհավաստագրվեն սոցաշխատողները, և կլինի մասնագիտական ընդհանուր մոտեցում: Սոցաշխատողը պատասխանատվություն կկրի այն դեպքերում, երբ իր կողմից սպասակվող ընտանիքը կամ անձը դուրս կմնա սոցիալական պաշտպանության միջավայրից: Նման դեպքերի համար օրենքը նախատեսում է վարչական և նյութական պատասխանատվություն», – ասում է տիկին Անդրանիկյանը:

Համակարգն այս փուլում խնդիր ունի համակարգված աշխատանքի միջգերատեսչական մակարդակում, սոցաշխատողները լիահույս են, որ օրենսդրությամբ կկարգավորվի նաև ոլորտում սոցծառայություն մատուցող բոլոր պետական հիմնարկների համագործակցված աշախատանքը և իրապես արդյունք կտա: «Չէ՞ որ դեպքի վարման գործընթացում խիստ կարևոր է այս միջմասնագիտական համագործակցությունը, նաև աջակցող ցանցը՝ թե՛  համալիր գնահատման առումով, և թե՛ միջմասնագիտական համատեղ աշխատանքի առումով»,- մասնավորեցրեց Արմինե Անդրանիկյանը:

Նշենք, որ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ: