ԵՏՀ-ն առաջարկում է թույլատրել մուտքը ԵՏՄ` կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության վկայագրով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) առաջարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածք  թույլատրել մուտք գործել այն անձանց, որոնք ունեն IgG հակամարմինների առկայության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստ: Այս մասին նշված է ուղևորափոխադրումների վերսկսման ժամանակ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ ուղեցույցի նախագծում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Օդանավով արտերկրից ժամանող անձինք, բացառությամբ անդամ պետության [ԵՏՄ] օրենսդրությամբ սահմանված անձանց, պարտավոր են տրամադրել կամ դրական լաբորատոր փորձարկման արդյունքներով IgG հակամարմինների հետազոտության սերտիֆիկատ, որը տրվել է անդամ պետության պետական սահմանը հատելու պահից ոչ ավելի քան վեց ամիս առաջ կամ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ՊՇՌ եղանակով արված բացասական արդյունքով բժշկական տեղեկանք, որը տրվել է անդամ երկրի պետական սահմանը հատելուց ոչ ավելի քան 72 ժամ առաջ», – նշված է նախագծում:

Համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում առաջարկվում է ԵՏՄ ժամանող անձանց թեստավորման ուղարկել` ինքնամեկուսացման ռեժիմը պահպանելու անհրաժեշտությամբ` մինչ արդյունքների ստացումը: Շնչառական վարակների նշաններ ունեցող քաղաքացիները կարող են հոսպիտալացվել մինչև կորոնավիրուսի հետազոտության արդյունքները ՝ անկախ վկայականի առկայությունից:

 

Տաթև Ֆռանգյան