2 դատավորի ազատումը բավարա՞ր է մարդկանց վստահությունը վերականգնելու համար. Մակունցը՝ ԲԴԽ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

«Քանի՞ դատավորի լիազորություններ են դադարեցվել Ձեր պաշտոնավարման ընթացքում: ԱԺ այսօրվա նիստում, դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, հետաքրքրվեց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ երկու դատավորի լիազորություններ են դադարեցվել մեկուկես տարվա ընթացքում:

«2 դատավորի ազատումը բավարա՞ր է մարդկանց վստահությունը վերականգնելու համար»,- հարցրեց Լիլիթ Մակունցը:

Վարդազարյանը պատասխանեց, որ այդ հարցը քաղաքական է, և հավելեց, որ ԲԴԽ-ն չի նախաձեռնում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ, այլ քննում է այն վարույթները, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարության, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հարցերի հանձնաժողովի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

«Եկած վարույթներից այդ երկուսն են եղել, որի դեպքում դատավորի կողմից խախտումը համատեղելի չի եղել դատավորի պաշտոնավարման հետ, և լիազորությունները դադարեցվել են»,- նշեց ԲԴԽ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: