Նիկոլ Փաշինյանին սպառնում է ֆիզիկական ոչնչացում․ «Հոկտեմբերի 27»-ի հող է պատրաստվում․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, վարչապետի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունը հնչեց «Իսկանդերի» մասին հայտարարությունից հետո, երբ ՌԴ-ում այն թեժ թեմա էր, հակադարձում էին Փաշինյանին։ Եվ ահա՝ հնչեց գեներալիտետի հրաժարականի պահանջ, որի տեքստում քննադատվեց նաև արտաքին քաղաքականությունը։ Կա՞ն կապեր արդյոք։

-Իսկապես, ողբալի իրավիճակ է, որովհետև մեր գեներալները որոշել են պաշտպանել ոչ թե հայ ազգի, այլ ռուսական «Իսկանդերների» պատիվն ու արժանապատվությունը։ Իրենք չկարողացան մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել պատերազմի ընթացքում, և հենց դա է բուն իմաստը տեղի ունեցողի։ Ինչո՞ւ այս ճգնաժամն առաջացավ, ինչո՞ւ Գլխավոր շտաբի պետն ու նրա տեղակալները գնացին առճակատման քաղաքական իշխանության հետ, ինչը կործանարար ճանապարհ է, որովհետև Վազգեն Մանուկյանն այսօր հավակնում է դառնալ ռազմական խունտայի պարագլուխ։ Դրան ձգտում էր նաև 44 օր տևած պատերազմի ընթացքում։

-Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանն ինքն է ասել, որ պատերազմի օրերին զանգել է գեներալներին և կոչ արել չկատարել Արայիկ Հարությունյանի հրամանները, ըստ Մանուկյանի՝ իրականում Փաշինյանի։

-Այո՛, նրանց առաջարկում էր իրականացնել «պուտչ» պատերազմի ժամանակ։ Երկու տարի շարունակ, բառացիորեն այն օրից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց ՀՀ վարչապետի աշխատասենյակ, հաջորդ օրվանից սկսած նախկինները խոսում էին ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին։ Դրա մասին ամենաշատը խոսում էր Արտաշես Գեղամյանը, ինչի վրա էի հրավիրում իշխանությունների ուշադրությունը, սակայն իշխանություններն անհաղորդ էին լսելու որևէ կարծիք։ Ես զգուշացնում էի՝ ձեր դեմ նախապատրաստվում է հեղաշրջում։ Ես դա ասում էի 2019 թվականից սկսած, Գավառում հայտնի արյունալի իրադարձություններից հետո։ Փորձարկում էր գնում, շոշափվում էր, թե ոստիկանությունն ինչպես կարձագանքի նման դեպքերում։ Դրան հետևեցին կադրային փոփոխություններ, բայց մեծ հաշվով իշխանության համար դա չդարձավ դաս, և շարունակվում էր այդ հիբրիդային պատերազմը, իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները փորձում էին հիմնավորել բացահայտորեն ռազմական հեղաշրջման անհրաժեշտությունը։

-Դուք նշում եք, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է, բայց մենք չենք տեսել տանկեր Երևանի փողոցներում, ձերբակալված չեն ՀՀ Կառավարության անդամները։ Ինչ եք կարծում՝ լարվածության պիկը անցա՞վ։ Ըստ Ձեզ՝ Օնիկ Գասպարյանը հայտարարությունից անդին կգնա՞, օրինակ՝ տանկեր կհանի՞ Երևանի փողոցներ, թե՞ այսքանով կսահմանափակվեն։

-Սա ռազմական հեղաշրջում է, սա փորձ կլինի, եթե քաղաքացիական իշխանությունները կարողանան իրավիճակը հաղթահարել և իրենց դերին վերադարձնել այս «պուտչիստներին»։ Այսինքն՝ ընթացքի մեջ է հեղաշրջումը, քանի դեռ Գլխավոր շտաբը չի հաջողվել վերցնել քաղաքացիական վերահսկողության տակ։ Հոկտեմբերի 27-ի կրկնության հող է նախապատրաստվում, ինչի մասին ես ամիսներ շարունակ աղաղակել եմ, որ Նիկոլ Փաշինյանին սպառնում է ֆիզիկական ոչնչացում, վերացում, իսկ դեռ մեկուկես տարի առաջ ես ասել եմ, որ նրան կարող է բաժին հասնել Մուհամեդ Մուրսիի ճակատագիրը, և եթե Մուրսիի ճակատագիրը նրան բաժին չի հասնում, կա մեկ պատճառ, որովհետև Նիկոլ Փաշինյանը՝ որպես ժողովրդավարական առաջնորդ, վայելում է ժողովրդավարական երկրների աջակցությունը, իսկ նրանցից կախված է Հայաստանի լինել-չլինելը։ Մեծ հաշվով՝ այսօր փորձ է արվում Հայաստանին դատապարտել «իզգոյ» երկրի կարգավիճակի և զրկել անկախությունից, այլ երկրի մարզ դարձնել։ Այս իրավիճակը հաշվի առնելով՝ հասկանալի է, որ զինվորականությունը դուրս չի գալիս Երևանի փողոցներ, որովհետև շատ լավ գիտեն, որ իրենք չեն կարող դառնալ Պինոչետ՝ ոչնչացնելով Նիկոլ Փաշինյանին, ինչպես ժամանակին ոչնչացվեց Սալվադոր Ալիենդեն։ Չեն կարող անել, որովհետև ՀՀ-ի առջև կան այնպիսի խնդիրներ, որ անմիջապես կփակվեն Արցախի կարգավիճակի, ՀՀ-ին աջակցելու հարցերը և այլն։ Սա լավ են հասկանում, դրա համար զգուշանում են։

-Նշում եք՝ Փաշինյանին ֆիզիկական ոչնչացում է սպառնում, կգնա՞ն այդպիսի քայլերի։

-Դա հնարավոր չի, դրա համար էլ չի իրականացվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան