Փաստաբանների խնդիրը ոչ թե այն է, որ այդ դրույթը «Դատական օրենսգրքից» տեղափոխվի «Քրեական դատավարության» օրենսգիրք, այլ առհասարակ վերացվի

Լուրեր

30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողոովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Դատական օրենսգրքից» հանվել է փաստաբաններին մինչև 100 հազար դրամով տուգանելու դրույթը և տեղափոխել «Քրեական դատավարության» օրենսգիրք։

Այս փոփոխությունը, սակայն, փաստաբաններին պայքարից ետ չի կանգնեցի։

 

Հիշեցնենք, որ փաստաբաններն այդ դրույթը վերացնելու պահանջ էին ներկայացրել, նրանք գործադուլ էին իրականացրել, ինչպես նաև ստորագրահավաք կազմակերպել։

Փաստաբան Երեմ Սարգսյանը Factor.am-ին ասաց, որ փաստաբանների խնդիրը ոչ թե այն է, որ այդ դրույթը «Դատական օրենսգրքից» տեղափոխվի «Քրեական դատավարության» օրենսգիրք, այլ առհասարակ վերացվի․ «Այդ նորմով ակնհայտ ճնշում է լինելու փաստաբանների վրա։ Երբ օրինակ է բերվում այլ երկրների փորձը, պետք է նաև հաշվի առնեն, որ տարբերություն կա դատական կարգի, դատավորների գործունեության, հասարակության իրավագիտակցության մեջ։ Չեն կարող միայն նմանատիպ սանկցիաներ բերել, ասել՝ տեսեք, այնտեղ կա, այստեղ էլ պետք է լինի։ Մենք բազմաթիվ բողոքներ ունենք դատական ակտերի, դատավորների անկախության հետ կապված և այսօր հանկարծ ստացվում է, որ դատավորը կարող է տուգանել փաստաբանին»։

Երեմ Սարգսյանը նկատեց, այս քայլով փորձել են որոշակի լուծում տալ խնդրին, սակայն հարցի մասին վերջնական դիրքորոշում հայտնելու համար, անհրաժեշտ է սպասել, տեսնել, թե այս փոփոխությունն ի վերջո ինչպիսի նախագծով է ներկայացվելու։ Փաստաբան Հայկ Ալումյանն էլ,անդրադառնալով Դավիթ Հարությունյանի հայտարարությանն, ասաց․ «Ես չգիտեմ՝ ինչու են որոշել այդպես անել, բայց գիտեմ, որ վտանգավոր հետևանքներով հարուստ կարգավորում է դա։ Սկսած այն բանից, որ ինչպես ՍԴ-ում կարող է հակասահմանադրական դրույթ ճանաչվել, այնպես էլ Երոպական դատարանում, և Հայաստանը կտուգանվի։ Փաստաբանների նկատմամբ զսպաշապիկների կիրառումը խնդիր է ոչ միայն փաստաբանների, այլ նաև դատարանում հայտնված յուրաքանչյուր քաղաքացու համար։ Սա ռեպրեսիվ միջոց է, որի զոհն իրականում հասարակության ցանկացած ներկայացուցիչ է, ով կարող է դատարանում անհիմն մեղադրվել և իր փաստաբանի լեզուն կարճ լինի»։

 

Լիլիթ Շաբոյան