«Դատական օրենսգրքից» հանվել է փաստաբաններին մինչև 100 հազար դրամով տուգանելու դրույթը. ին՞չ է որոշել Դավիթ Հարությունյանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական օրենսգիրքը» ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողոովի նիստում տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ՝ դրանցից առանձնացնելով 12 հիմնական փոփոխություն:

«Նախևառաջ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքների քննության և որոշումների ընդունման քվորումների համար սահմանվել է նույն շեմը՝ խոսքը Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնության մասին է: Նախկինում 2/3 էր նախատեսված, ինչն ավելի բարձր շեմ էր և ավելի էր սահմանափակում վճռաբեկ բողոք բերելու հնարավորությունը, շեմը իջեցվել է կեսի: Երկրորդ՝ նախատեսվել է առանձնահատուկ կարգ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների և Վճռաբեկ դատարանի նախագահի համար: Բացի այդ, նախատեսվում է ավելացնել դատավորների թվաքանակը 12-ով, երկուսը մարզերի դատարաններում, դա տեղի կունենա 2019 թվականի հունվարի 1-ից՝ Արարատի և Արմավիրի մարզերում, երկուսը՝ Վերաքննիչ քրեական դատարանում: Հաշվի առնելով այն ծանրաբեռնվածությունը, որն այսօր առկա է , դա տեղի կունենա հիմա, և 8-ը սնանկության՝ Երևան քաղաքի դատարաններում, որը ևս տեղի կունենա 2019 թվականի հունվարի 1-ից, երբ կսկսի գործել մասնագիտացված սնանկության դատարանը»,- մանրամասնեց նախարարը:

Դավիթ Հարությունյանը նաև հայտնեց, որ «Դատական օրենսգրքից» հանվել են դատական սանկցիաների շարքից մեծ աղմուկ բարձրացրած դատական տուգանքների վերաբերյալ կարգավորումները:

«Այդ հարցը մենք կկարգավորենք շատ շուտով, որը ձեզ կներկայացնենք դատավարական օրենսգրքերում: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ մենք որոշեցինք դատական տուգանքը հանել Դատական օրենսգրքից՝ տեղափոխելով այն դատավարական օրենսգրքեր: Բանն այն է, որ նմանատիպ միջոցները, դրանք իհարկե, կոշտ միջոցներ են, կարող է պատահի՝ պրակտիկան ցույց տա, որ մենք այդտեղ պետք է լրացուցիչ որոշակի մեխանիզմներ ներդնենք, ինչը սահմանադրական օրենքի մակադրակով կարգավորելու դեպքում շատ ավելի դժվար կլինի անել, քան եթե դա կարգավորենք դատավարական օրենսգրքերով»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կներայացվի երեք դատավարական օրենսգրքերում փոփոխությունների նախագիծ, որտեղ դատական տուգանքի կարգավորումները նույն կերպ կներդրվեն, ինչպես կային առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական օրենսգրքում»:

Հիշեցնենք՝ նշված կարգավորումները, որոնք տեղ էին գտել «Դատական օրենսգրքի» նոր նախագծում, թույլ էին տալիս փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կիրառել տուգանք մինչև 100 հազար դրամի չափով:

 

Շողիկ Գալստյան