«Կռնատ կնոջ» հաշմանդամության կարգը վերանայելու են. ՄԻՊ-ը պատասխանել է Պապոյաններին

Լուրեր

15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
15.05.2026 | 10:23
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ
15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի բնակիչ, 18 տարեկան Ռուբեն Պապոյանը, որը ավտովթարի հետևանքով հաշմանդամ է դարձել, ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի և հունվարի 29-ին, ըստ ծանուցագրի, պետք է ներկայանար Արաբկիրի զինկոմիսարիատ` բանակ մեկնելու համար: Բայց Ռուբենը չի ներկայացել: Ռուբենը և նրա մայրը՝ Սվետլանա Պապոյանը, որը միայնակ մոր կարգավիճակում է, գտնում են, որ երիտասարդին պետք է ազատեին: Նրա մի ոտքը մյուսից 2,5 սանտիմետրով կարճ է, իսկ Սվետլանան տեսանելի հաշմանդամություն ունի. ի ծնե չկա նրա ձեռքի զգալի մասը: Սակայն բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը ժամանակին Սվետլանային հաշմանդամության երրորդ կարգ է շնորհել, մինչդեռ Սվետլանան սա իր ընտանիքի հանդեպ պետական մարմինների թույլ տված հերթական անարդարություններից է համարում:

«Ինձ պետք է երկրորդ կարգ տային, բայց գրել են երրորդ: Տղայիս համար էլ գրել են, որ մի ոտքը մյուսից 1,8 սմ է կարճ, ոչ թե 2,5: Մեզ ոչ մի փաստաթղթեր չեն տալիս: Մենք բողոքել ենք պաշտպանության նախարարին, մեզ ՊՆ-ից հայտնել են, որ մեր նամակը նախարարի մոտ է: Առ այսօր պատասխան չենք ստացել: Ինչո՞ւ պետք է տղաս գնար զինկոմիսարիատ, թող նախ իրենք մեզ պատասխանեն»,- ասում է հաշմանդամ կինը:

Այս ընտանիքի մասին Factor.am-ը տեսանյութ էր պատրաստել, որի հեռարձակումից հետո Պապոյանների հետ կապվեցին ՄԻՊ գրասենյակից: Մեր հարցմանն ի պատասխան օմբուդսմենի աշխատակազմից հայտնեցին, որ մայր և որդի Պապոյանները դիմումներ են գրել ՄԻՊ-ին, որոնք գտնվում են քննարկման ընթացքում: «Ինձ ՄԻՊ գրասենյակում ասել են, որ սկզբում նորից որոշելու են իմ հաշմանդամության կարգը», – հայտնեց մեզ հաշմանդամ կինը:

Նկատենք, որ ընդունված պրակտիկա է, երբ զինակոչիկի բժշկական հետազոտությունների փաստաթղթերը նրան, կամ նրա ծնողներին չեն տրամադրվում, և ծնողը ոչ մի տեղ չի կարողանում ստուգել, լրացուցիչ հետազոտել որդուն: Արդյո՞ք այստեղ մարդու իրավունքների տեսանկյունից խախտում չկա:

Factor.am-ի այս հարցին ՄԻՊ գրասենյակից հետևյալ պատասխանը տվեցին. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2016 թվականի ընթացքում զորակոչիկներից և նրանց ծնողներից բողոքներ են ստացվել, որ իրավասու պաշտոնատար անձինք չեն տրամադրում զորակոչիկների ռազմաբժշկական և բժշկական փորձաքննության արդյունքների, հիվանդության ախտորոշումների, բուժման ընթացքի և արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները: Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների հիման վրա՝ այդ փոփոխությունները տեղ են գտել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխությամբ սահմանվել է, որ քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը: Հետևաբար, դիմելու դեպքում զորակոչիկներին պետք է տրամադրվեն բժշկական հետազոտության արդյունքների և առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հանձնաժողովների կողմից տրված եզրակացությունների պատճենները»:

Ստացվում է, որ քանի դեռ նոր օրենքը չի գործում, զինկոմիսարիատները որքան ուզեն, կարող են խախտել զորակոչի մասնակիցների իրավունքները՝ պետական գաղտնիք սարքելով նրանց բժշկական փաստաթղթերից:

Սյուզան Սիմոնյան