ՄԱԿ-ի որոշմամբ՝ մարտի 1-ը սահմանվել է որպես Խտրականության անհանդուրժողականության համաշխարհային օր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարտի 1-ը, ՄԱԿ-ի որոշմամբ, 2014 թ-ից սահմանվել է որպես Խտրականության անհանդուրժողականության համաշխարհային օր։ Այն նպատակ ունի հիշեցնելու բոլոր մարդկանց հավասարության և արժանապատիվ կյանքի իրավունքի մասին` անկախ նրանց սեռից, տարիքից, առողջական վիճակից, զբաղվածությունից, հաշմանդամությունից, թմրամիջոց գործածելուց, գենդերային ինքնությունից, էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, ռասայից, եկամտի չափից, «անկախ նրանից, թե ինչպիսին է նրա արտաքինը կամ ում է նա սիրում»։

Կոալիցիայի և անդամ կազմակերպությունների ու անհատ-անդամների գործունեությունը վկայում է, որ երկրում շարունակական են խտրականության դրսևորումները։ Ներպետական օրենսդրությամբ, սակայն, դեռևս սահմանված չէ «խտրականություն» հասկացությունը, իրավահավասարության մասին առանձին օրենք չկա, իսկ 2018 թ-ին շրջանառության մեջ դրված «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը չի պարունակում համապարփակ և գործուն կարգավորումներ՝ խտրականության կանխարգելման և խախտված իրավունքների վերականգնման համար։

Կոալիցիան առաջնային է համարում հակախտրական միջավայր ձևավորելու, ինչպես նաև լիարժեք հակախտրական օրենսդրություն ունենալու ուղղությամբ ջանքեր գործադրելը և լիահույս է, որ ապագայում յուրաքանչյուր ոք ՀՀ-ում հնարավորություն կունենա ապրել խտրականությունից զերծ և իրավահավասար միջավայրում։ Աշխարհը գեղեցիկ է իր տարբերություններով և բազմազանությամբ, և որևէ մեկը չպետք է տուժի կամ պատժվի իր որևէ բնութագրիչի համար։