Բացահայտվել է թմրանյութի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակ. ՊԵԿ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի, հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ:

«Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր՝ շուրջ 9կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Կանադա:  Թմրանյութի մի մասը թաքցված է եղել հաստոցի մասեր հանդիսացող մետաղական դետալների մեջ, իսկ մյուս մասը՝ ընդեղենի մեջ: Մեկ այլ դեպքով էլ Իրանի 2 քաղաքացու ճամպրուկներում, նախապես պատրաստված գաղտնարաններից, հայտնաբվերել է շուրջ 5կգ «մետամֆետամին» և «հերոին» տեսակի թմրանյութ: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն արձանագրվել է հուլիս ամսին, երբ Իրանից ժամանած բեռնատարի սառնարանային բեռնախցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105կգ հերոին»,- տեղեկացրել է Սամվել Սանամյանը:

Օրերս էլ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ և ոստիկանության հետ համատեղ իրականացված համալիր գործողությունների արդյունքում կանխվել է մոտ 8կգ «ափիոն» տեսակի թմրանյութի մաքսանենգության փորձը:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 105 դեպք հայտնաբերվել  է փոստային առաքանիներում: Հիմնականում փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ եվրոպական երկրներից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: Մասնավորապես, հաշվետու տարում փոստային առաքանիներում հայտնաբերվել է 7562 հատ դեղահաբ:

«Արգելված է փոստային ծանրոցներով թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող բոլոր տեսակի դեղահաբերի առաքումը Հայաստան. նման դեպքերը որակվում են որպես մաքսանենգություն»,-հիշեցնում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց և այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:

Ըստ վարչության պետի, ուժեղացված, սակայն աննկատ մաքսային հսկողություն է իրականացվում սահմանային բոլոր անցակետերում՝ չխանգարելով տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը և քաղաքացիների արագ սահմանահատմանը:

Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 2017 թվականի ընթացքում վարչությունը սերտ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ, ինչի արդյունքում բացահայտվել են ոչ միայն իրավախախտներ, այլև հանցախմբեր: Գործակցությունն ամրպանդելու նպատակով 2018-ին այդ կառույցների հետ նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր: Իսկ միջազգային համագործակցության բնագավառում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ գործակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարբեր կոմիտեների, «RILO» իրավապահպան գծով տարածաշրջանային կապի հանգույցի, ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի և այլ կառույցների հետ: Օրեր առաջ Վրաստանի մաքսային մարմինների և ֆինանսական ոստիկանության հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռքբերվել, առաջիկայում նախատեսվում է նաև  փոխըմբռնման հուշագիր կնքել: